Նորվեգիան ամբողջապես հրաժարվել է FM հեռարձակումից
Նորվեգիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որն ամբողջապես հրաժարվել է FM հեռարձակումից: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դեկտեմբերի 13-ից երկրի ողջ ազգային աուդիոհեռարձակումը թվայնացվել է: Այս ստանդարտներին ամենից վերջում անցել են Նորվեգիայի հյուսիսային շրջաններն ու Արկտիկայի Սվալբարդ կղզիախումբը:
Միևնույն ժամանակ տեղական ռադիոկայանների մեծ մասը շարունակում է աշխատել նախկին ձևաչափով: Թվային հեռարձակմանն անցումը սկսվել է հունվարին: Այս ձևաչափը ձայնի լավագույն որակն է ապահովում և առաջարկում է ավելի շատ ալիքներ և ֆունկցիաներ, բացի այդ, իշխանությունների գնահատմամբ՝ այն ութ անգամ ավելի էժան է նստում, քան FM ռադիոն:
Թվայնացման գործընթացը, սակայն, առաջ է բերել բնակիչների դժգոհությունը. նրանք ստիպված են գնել նոր ռադիոընդունիչներ կամ ադապտերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին