Սոչիում երկնաքար է ընկել
Համացանցում է հայտնվել տեսանյութ այն մասին, ինչպես է նախորդ երեկոյան Սոչիի Ադլերի շրջանում երկնաքար ընկել: Տեսանյութը հրապարակել է Vesti-sochi.tv-ն: Այս իրադարձությունն ակտիվորեն քննարկում են սոցցանցերում:
Երեկոյան մոտ 22:00-ին քաղաքաբնակները լսեցին բարձր պայթյուն և վառ լուսավորություն տեսան երկնքում: Ականատեսների մի մասը պնդում է, որ երկնաքարը մթնոլորտում այրվեց, մյուսները նշում են, որ այն ընկել է ծովը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում երկնաքարի մասին տեղեկությունները չեն հաստատում: Նրանք հայտարարում են, որ քաղաքացիներից արտակարգ ծառայություններ նմանատիպ դիմումներ չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ