Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ Հայաստանի կառավարության և Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանարապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, խորհրդակցությանը քննարկվել է երկու հայկական պետությունների ընդունված նոր սահմանադրություններից բխող տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը կարևոր և պահանջված է համարել նման քննարկումները՝ դրանք որակելով որպես արդյունավետ որոշումների կայացման անհրաժեշտ հիմքերից մեկը: