National Geographic-ը խորհուրդ է տվել 2018-ին այցելել Թբիլիսի
National Geographic-ը թվարկել է աշխարհի լավագույն քաղաքները, ուր արժե այցելել 2018 թվականին: Թբիլիսին այդ քաղաքների լավագույն եռյակում է: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:
Ճամփորդությունների ու բնության մասին հանրաճանաչ այս ամսագրի խմբագիրները տարեվերջին ավանդաբար կազմում են վարկանիշային ցուցակ այն վայրերի, ուր իրենց ընթերցողներին խորհուրդ են տալիս այցելել հաջորդ տարի: Այս անգամ ցուցակում 21 ուղղություն է:
«Վայրեր, ուր անհրաժեշտ է այցելել 2018 թ.» խորագրով ցուցակում Վրաստանի մայրաքաղաքը երրորդ տեղում է: Ամսագրում նշված է, որ Թբիլիսիի պատմական հատվածում կա ուրույն գրավչություն:
Առաջին տեղում Եթովպիայի Հարեր քաղաքն է, երկրորդը Խուխույն է՝ Արգենտինայի հյուսիս-արևմտյան հատվածում: Թոփ-տասնյակում են նաև Սիդնեյը (Ավստրալիա), Օհական (Մեքսիկա), Վիեննան (Ավստրիա), Հավայան կղզիախմբի Օահու կղզին, Մալմեն (Շվեդիա), Հորդանանն ու Դուբլինը (Իռլանդիա):