Բիթքոին գնել ցանկացող տղամարդուն թալանել են
Անհայտ անձինք ավելի քան 20 միլիոն են խլել կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց և թաքնվել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Տղամարդը ցանկացել է գնել բիթքոիններ:
Նա վաճառողների հետ հանդիպել է Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկում և կրիպտոարժույթի համար վճարել է 300 հազար եվրո և 50 հազար դոլար: Չարագործները վերցրել են գումարը, սակայն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չեն կատարել և թաքնվել են:
Տուժողը ոստիկանություն է դիմել: Ներկայում իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են չարագործներին: