Ֆրանսիայի նախագահը նշում է 40-ամյակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է ընկերների և հարազատների հետ շաբաթ երեկոյան՝ հայտնի Շամբոր ամրոցում նշել իր 40-ամյակը: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Լուարայի ափին գտնվող այդ ամրոցում կայանալիք տոնական երեկոն կսկսվի այցելուների համար ամրոցի փակվելուց հետո: Ֆրանսիայի նախագահի 40-ամյակը կբոլորի դեկտեմբերի 21-ին, սակայն նա որոշել է չսպասել ծննդյան օրվան, հոբելյանը նշել նախապես:
Ուրբաթ երեկոյան Մակրոնը տիկնոջ հետ ժամանել է ամրոցի մերձակայքում գտնվող հյուրանոցներից մեկը: Հենց այնտեղ էլ նրանք կիջևանեն հանգստյան օրերի ընթացքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մակրոնի ծննդյան տոնակատարությունը կանցնի նեղ շրջապատում:
Ֆրանսիայի նախագահը բոլոր ծախսերը կատարել է անձնական միջոցներով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին