Ռուս տիեզերագնացները նախագահական ընտրություններին հատուկ ձևով են քվեարկելու
Ռուս տիեզերագնացները Միջազգային տիեզերական կայարանում 2018 թ. կայանալիք նախագահական ընտրություններին կքվեարկեն Երկրի վրա գտնվող իրենց ներկայացուցիչների միջոցով՝ հաղորդակցման փակ ալիքով։
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Սոյուզ ՄՍ-07» տիեզերանավի հրամանատարը:
«Ես արդեն տիեզերքում քվեարկել եմ նախորդ անգամ, երբ մեր երկրում նախագահ էին ընտրում: Մեզ նախապես ուղարկում են առաջադրված թեկնածուների ցանկը: Դրանից հետո մեր ներկայացուցիչը՝ վստահված անձը, մեզ բացատրում է գործընթացը, մենք անցնում ենք կայանի առանձին հատված, որտեղ մեզ առանձնացված փակ կապ է հատկացվում»,- ասել է նա:
Դրանից հետո վստահված անձը տիեզերագնացներին կապի փակ ալիքով խնդրում է նշել իր ընտրած թեկնածուի անունը, և այդ անվան առջև նշում անում: Դրանից հետո քվեաթերթիկը դնում է Ռուսաստանի գերբով հատուկ ճամպրուկի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան