Ցավ չզգացող Մարսիլյի ընտանիքի ֆենոմենը
52-ամյա Լետիցիա Մարսիլյին դեռ մանուկ հասակում է հասկացել, որ ուրիշների նման չէ: Նա գրեթե ցավ չէր զգում և կարող էր չնկատել, որ այրվել է կամ կոտրվածք է ստացել: Մարսիլյի ընտանիքի մասին է պատմում BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս ընտանիքի հինգ անդամները նույնպես ցավ չեն զգում բոլոր այն իրավիճակներում, երբ սովորական մարդուն ցավազրկող պետք կլիներ: «Մենք ապրում ենք շատ սովորական, նորմալ կյանքով, գուցե անգամ ավելի լավ, քան ուրիշները, որովհետև մեզ հազվադեպ ենք վատ ինքնազգացողություն ունենում և գրեթե ցավ չենք զգում»,- խոստովանել է Մարսիլյին:
Նա ասել է, որ եթե անգամ ցավի զգացողություն են ունենում, դա տևում է ընդամենը մի քանի վայրկյան: Գիտնականները ենթադրում են, որ ի տարբերություն սովորական մարդկանց, այս ընտանիքի անդամների նյարդային բջիջներն այլ կերպ են աշխատում:
Հետազոտողները ենթադրում են, որ այս ֆենոմենի բնույթի բացահայտումը կօգնի բուժել մարդկանց, ովքեր տառապում են խրոնիկ ցավի համախտանիշով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին