Արքայադուստր Շարլոտտան հունվարին մանկապարտեզ կգնա
Քենսինգթոնյան պալատում հայտարարել են, որ երկուամյա արքայադուստր Շարլոտտան՝ Քեմբրիջյան հերցոգի և հերցոգուհու դուստրը, հունվարից մանկապարտեզ կգնա: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շարլոտտան կհաճախի Քենսինգթոնի Ուիլլքոքսի մանկապարտեզը, որ տեղակայված է հերցոգի և հերցոգուհու պաշտոնական նստավայրից ոչ հեռու: Ուիլքոքսում հայտարարել են, որ շատ ուրախ են այս ընտրության համար:
«Մենք անհամբերությամբ ենք սպասում Շարլոտտային՝ մեր մանկապարտեզում»,- ասել են նրանք: Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուիլլքոքսում ուսման տարեկան վճարը կազմում է 14,5 հազար ֆունտ: