Հասարակություն 15:17 18/12/2017 Հայաստան

Կանայք պետք է մարտահրավերներից չվախենան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Երևանի պետական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ խոհրդաժողով՝ ՄԱԿ-ի ԱԽ Կանանց, խաղաղությանը և անվտանգությանը նվիրված 1325 բանաձևի կիրառման մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերը կարևորեց գիտաժողովին նաև քաղհասարակության ներկայությունը, որ գնահատեց իբրև օրակարգն առաջ տանելու կարևոր գործոն: Նա գենդերային հավասարությունը կարևորեց բոլոր ոլորտներում, ընդգծեց՝ դա կարևոր է պատասխանատվության բարձրացումից մինչև ԶՈՒ մարտունակության ավելացում:

«Ես միշտ իմ երիտասարդ գործընկերներին խորհուրդ եմ տալիս՝ խոսեք հստակ, վստահությամբ, ներողություն մի խնդրեք, և եթե ինչ-որ մեկը ձեզ վերաբերվի որպես ոչ խելացիի, հստակ աչքերի մեջ նայեք, ու վստահ կրկնեք ձեր ասածը: Եթե անգամ նա միանգամից չհասկանա, բայց գոնե ուրիշներին՝ սենյակում գտնվողներին, կհամոզեք, որ գիտեք՝ ինչի մասին եք խոսում»,- ասաց նա:

Գոթեմոլերը կանանց խորհուրդ տվեց ռիսկի գնալ կարիերայում. եթե հնարավորություն լինի դասընթացի մասնակցելու, որպեսզի մասնագիտական որակներ, ցուցանիշներ բարելավեն, չնայած դժվարություններին, թող գնան՝ չնայած դժվարություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ արեց չվախենալ մարտահրավերներից:

«Պետք է ինքդ քեզ ձեռնոց նետելով՝ բարդ խնդիրներ լուծել, զուգընկերոջը պետք է խնդրել՝ օգնի: Գիտեմ, որ հեշտ չէ, բայց իմ կարիերայում էլ է եղել, երբ մարդիկ մտածել են՝ ես լավ մասնագետ չեմ, չգիտեմ՝ ինչի մասին եմ խոսում, բայց ստիպված եմ եղել հաղթահարել»,- ասաց նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը նշեց՝ իրականում կանայք ավելի դիմացկուն են, համառ են իրենց նպատակների իրականացման հարցում, սակայն մեզանում դա կարծես ստվերված է եղել: Ըստ Կաժոյանի՝ խնդիրը միայն Հայաստանում չէ. ՄԱԿ-ի 1325 բանաձևն ընդունեց այն ժամանակ, երբ աշխարհում եկավ այդ ըմբռնողությունը, որ առանց կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն ապահովելու՝ ամեն ինչ չի կարող առաջ շարժվել:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ հասկացան, որ կանանց հավասար ներգրավվածությունը կարող է մի շարք խնդիրների լուծման գրավական լինել, առավել ևս՝ ինչ վերաբերում է խաղաղության ապահովման միջհամայնքային, միջազգային փոխըմբռնման խնդիրներին, կանայք շատ ավելի արդյունավետ կարող են լինել բանակցային գործընթացներում, հենց այդ ժամանակ էր, որ անվտանգության խորհրդի երկար ամիսներ բանակցելուց հետո 2000 թ կարողացավ այս բանաձևն ընդունել և սկիզբ դրեց այս ամբողջ գործընթացին:

Կաժոյանը ղեկավարում է ՀՀ վարչապետի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ներգրավված են պետական բոլոր այն կառույցները, որոնք այս կամ այն ձևով առնչվում են գենդերային հավասարության խնդիրներին, հատկապես՝ ուժային կառույցների ներկայացուցիչներ: Կաժոյանը նշեց՝ քանի որ իրենց վարչության գործառույթների մեջ են մտնում նաև գենդերային հավասարության խնդիրները, ինքնաբերաբար համակարգումը դրվել է իրենց վարչության վրա, բայց բնական է՝ իրենք միայնակ, առանց գործընկերների, չէին կարողանա այդ գործը միայնակ անել:

«Մենք ունենք հստակ գիտակցում, որ առաջին քայլերից հետո կմշակվի գործողությունների ծրագիրը, դրա վրա կսկսեն աշխատել ՀԿ-ները, որովհետև առանց նրանց ներգրավման, ովքեր այս բնագավառում երկար տարիների աշխատանքի փորձ ունեն, անհնար կլինի լիարժեք պատկերն ունենալ: Մենք մի կարևոր քայլ արեցինք՝ իրականացման հաշվետվություններ, Հայաստանը այս բանաձևի իրականացման շրջանակներում զեկույց պատրաստեց, որտեղ ներկայացված էին այն բոլոր քայլերը, որ մեր երկրի տարբեր ներկայացուցիչներ իրականացնում էին կանանց ներգրավվածության ապահովման ուղղությամբ»,- ասաց նա:

Կաժոյանը նշեց, որ զեկույցը տրամադրվել է բոլոր միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, Նյու-Յորքում այն տարածվել է իբրև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և անվտանգության խորհրդի գլխավոր փաստաթուղթ: Այն, ըստ ԱԳՆ ներկայացուցչի, շատ բարձր գնահատական է ստացել ՀՀ միջազգային գործընկերների կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}