Ուկրաինան էլեկտրոնային վիզա կներդնի
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Անդրեյ Զայացը հայտարարել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզային համակարգի ներդրման մասին: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Հաջորդ տարի մենք նախատեսում ենք Ուկրաինա մուտքի համար էլեկտրոնային վիզա ներդնել: Սա թույլ կտա մեր օդանավակայաններում հյուպատոսական կետերի աշխատանքը թեթևացնել, երբ մի չվերթով ժամանում են 40-50 օտարերկրացիներ, ովքեր տեղում պետք է վիզա ձևակերպեն, այդ պատճառով հերթ է գոյանում և Ուկրաինայի հետ նրանց առաջին շփումը հոգեբանորեն ոչ այնքան հաջող է»,- ասել է նա:
Ավելի վաղ, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին անհրաժեշտ է կենսաչափական վերահսկողություն մտցնել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ