Եվրամիությունը կերկարաձգի ՌԴ դեմ պատժամիջոցների ժամանակը
Եվրամիությունը հինգշաբթի պաշտոնապես որոշում կընդունի Ռուսաստանի դեմ սանկցիաները երկարաձգելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Որոշումը նախապես համաձայնեցվել էր ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների հետ:
Եվրամիությունը Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցներ է ընդունել Ղրիմի՝ Ռուսաստանին միացման և Դոնբասում 2014 թ. ստեղծված իրավիճակի ֆոնին: Խոսքը, մասնավորապես, անհատական սանկցիաների մասին է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ, ում Բրյուսելը մեղադրում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման մեջ:
Սև ցուցակում են հայտնվել նաև իրավաբանական անձինք: