Իսրայելի պաշտպանության նախարար. Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է
Իսրայելի Պաշտպանության նախարար Ավիգոդոր Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «haber7» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Լիբերմանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է:
«Չեմ կարծում, որ ընդունելի կլինի փորփրել մի հարց, որն ամբողջապես պատմական, վիճելի և վերացական է: Կարծում եմ, որ այս հարցը Թուրքիայի հանդեպ Իսրայելի դիրքորոշման վրա զգալի ազդեցություն չունի»:
Հիշեցնենք, որ Իսրայելի ընդդիմադիր «Yesh Atid» կուսակցությունը երկրի խորհրդարան կներկայացնի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախատեսող նոր օրինագիծ: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը նշել է, որ Իսրայելը վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ՝ Իսրայելի խորհրդարանում
- Իսրայելում առաջարկում են իջեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների դիվանագիտական մակարդակը
- Քնեսեթում ընդդիմադիրները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնել
- Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին