Դոնալդ Տուսկը կարծում է, որ պետք է վերջ դնել Լեհաստանի հեղինակազրկմանը
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես է եկել ի պաշտպանություն Լեհաստանի հեղինակության, որի դեմ Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի պատժամիջոցներ է սկսել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ Լեհաստանը ընկալվում է իբրև Եվրոպական այս հատվածի հակաինտեգրման աղբյուր, այդ պատճառով ես կարծում եմ, որ պետք է կործանումը դադարեցնել»,- ասել է Տուսկը: Նա նաև նշել է, որ չի կարծում, թե Վարշավայի դեմ պատժամիջոցները կներդրվեն մոտ ապագայում:
Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ պատժամիջոցային գործընթաց է սկսել Լեհաստանի դեմ՝ դատական անկախության հիմնարար սկզբունքի խախտման համար, որը կարող է հանգեցնել ԵՄ խորհրդում այս երկրին ձայնի իրավունքից զրկելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները