Ռուսաստանում ծնվել է առաջին Բիթքոինը
Սևաստոպոլցի ամուսնական զույգն իր նորածին որդուն Բիթքոին է անվանել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Բիթքոին Օլեգովիչը առողջ է, ծնվել է 3 կգ քաշով:
31-ամյա հայրը նշել է, որ որդուն անվանակոչել են ի պատիվ կրիպտոարժույթի, որպեսզի կրիպտոարդյունաբերությանն աջակցեն և շնորհակալություն հայտնեն իրենց ընտանիքի բարեկեցության ու իրենց երջանիկ ամուսնության համար:
Ծնողները մտադիր են իրենց բոլոր ապագա երեխաներին նմանատիպ անուններ տալ: Եթե աղջիկ ծնվի՝ անունը կլինի Դաշա՝ ի պատիվ Dash կրիպտոարժույթի, եթե դարձյալ տղա լինի՝ կկոչվի Սատոշի՝ բիթքոինի միֆական հիմնադրի անունով:
Այս տարվա մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելել է երեխաների անուններում օգտագործել թվեր, սիմվոլներ, տիտղոսներ և հայհոյանք: