Ճապոնիայի կայսրը հայտարարել է գահը հանձնելու պատրաստակամության մասին
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն իր 84-ամյակի օրը հայտարարել է, որ պատրաստ է սկսել գահի փոխանցման գործընթացը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաընկերությանը։
Կայսրն իր ճառում նշել է, որ այսուհետ կկատարի «ազգի խորհրդանիշի» պարտականությունները, ինչպես նաև կզբաղվի գահի փոխանցման նախապատրաստական աշխատանքները։
Նաև հաղորդվում է, որ շուրջ 46 հազար մարդ եկել է Տոկիոյի կայսերական պալատ՝ շնորհավորելու Ակիհիտոյին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կայսրը գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին՝ հօգուտ ժառանգի։