Հռոմի պապը Սուրբծննդյան քարոզում Երուսաղեմում խաղաղության կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ «քաղաքին ու աշխարհին» ուղղված իր ավանդական սուրբծննդյան ուղերձում կոչով է հանդես եկել՝ «հանուն Երուսաղեմի» խաղաղության և իսրայելցիների ու պաղեստինցիների միջև երկխոսության: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խոստովանելով, որ կողմերի միջև լարվածությունն աճում է, Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ պետք է «այնպիսի որոշման պայմանավորվածություն ձեռք բերել, որի շնորհիվ երկու պետությունները խաղաղ կապրեն»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է հռչակել՝ դրանով արաբական երկրների քննադատությանն արժանանալով: Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել բանաձևին, որով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չճանաչելու կոչ է արել մյուս երկրներին:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են սկսվել
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը մեծ խաղի մի մասնիկ է. Տիգրան Շադունց
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
- Արամ Ա կաթողիկոսը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին