Ավստրիայում լեռան փլուզման հետևանքով գյուղը մեկուսացել է աշխարհից
Ավստրիական Վալս գյուղում՝ Ինսբրուկից 40 կմ հեռավորության վրա, լեռան փլուզում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Փլուզման հետևանքով գյուղը՝ իր 130 բնակիչներով, կտրվել է քաղաքակրթությունից:
Գյուղի բնակիչները կարող են ազատվել միայն երկու օրից: Տուժածներ չկան, սակայն անհրաժեշտ է եղել 9 շինությունների 40 բնակիչների տարհանել:
Տեղաբնակները կատարվածը «սուրբծննդյան հրաշք» են անվանել, քանի որ փլուզումից րոպեներ առաջ այդ ճանապարհով երեխաների խումբ է անցել և անվնաս մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ