Արա Բաբլոյանի գործելաոճը խորհրդարանական ժողովրդավարության դրսևորում էր. «Առավոտ»
«Առավոտ»-ն անդրադարձել է ԱԺ վերջին նիստի ընթացքում ԵԼՔ դաշինքի 20-րոպեանոց ընդմիջումների պահանջը բավարարելու Արա Բաբլոյանի գործելաոճին՝ գրելով. «Քաղաքագետներն ու վերլուծաբաններն արդեն հասցրել են նկատել, որ Արա Բաբլոյանի նման պահվածքը այլակարծությունը կարևորելու, ընդդիմությանը հարգելու, խորհրդարանական գործունեության մեջ ժողովրդավարությամբ առաջնորդվելու դրսևորում էր: Սրանով կարող է սկիզբ դրվել մեզ այդքան պակասող հանդուրժողականությանը: Սակայն ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի կուսակցական որոշ գործընկերների պահվածքը մտահոգիչ է: Մասնավորաբար, Գալուստ Սահակյանի և Սամվել Նիկոյանի, որոնք Արա Բաբլոյանից առաջ նստել են ԱԺ նախագահի աթոռին: Երկուսն էլ հրապարակավ դժգոհեցին Արա Բաբլոյանից, Սամվել Նիկոյանն անգամ սպառնաց ԱԺ կանոնակարգը փոխելու և ընդդիմության՝ առանց այդ էլ նվազ լծակներն էլ ավելի նվազեցնելու նախաձեռնությամբ հանդես գալ:
…Լուրեր կան, որ 2018թ.-ի ապրիլից, երբ դադարում են նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իշխանության վերին շերտերում վերադասավորումներ են լինելու: Շատ կուզեի, որ անկախ անձերից՝ վերադասավորումների արդյունքում արմատավորվեր այլակարծությունը, ընդդիմությանը հարգելու, խորհրդարանական գործունեության մեջ ժողովրդավարությամբ առաջնորդվելու գործելաոճը … ՀՀԿ-ականները չպետք է հրապարակավ պախարակեն մի ՀՀԿ-ականի, որն ընդամենը օրենքով է աշխատել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում