Ինքնաթիռի ուղևորի ճամպրուկում կատվառույծի դի են հայտնաբերել
Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքի օդանավակայանում անվտանգության ծառայության աշխատակիցները թռիչքի պատրաստվող ուղևորներից մեկի ուղեբեռում անկենդան կուգուար են գտել: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Կենդանու դին գտնվել է դեկտեմբերի 26-ին՝ ճամպրուկներից մեկի լուսազննման ժամանակ: Ուղևորին իր ճամպրուկով հանդերձ ձերբակալված են՝ մինչև բոլոր հանգամանքները կպարզվեն: Տղամարդը հայտարարել է, որ Յուտա նահանգում որսորդությամբ էր զբաղված, և որ դրա համար կենդանիների վերահսկողության տեղական վարչությունից բոլոր թույլտվություններն ուներ:
Տեղական ոստիկանությունից տեղեկացրել են, որ օրենքով սպանված գիշատիչների՝ ինքնաթիռով տեղափոխումն արգելված չէ: Այդքանով հանդերձ, ամեն առանձին ավիաընկերություն իր հայեցողությամբ կարող է արգելել նման բեռի տեղափոխումը: Հանգամանքները պարզելուց հետո որսորդն ամեն դեպքում գերադասել է ամերիկյան կատվառյուծին տուն ուղարկել փոստով, ոչ թե՝ ուղեբեռում դրված:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը