Մոսկվան ցանկանում է խզել Վրաստանի հետ Բաց երկնքի մասին պայմանագիրը
Մոսկվան խզում է Վրաստանի հետ Բաց երկնքի մասին պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:
Ըստ ռուսական դիվանագիտական աղբյուրների՝ վրացական իշխանությունները չեն ցանկանում թույլ տալ իրենց տարածքի վրայով ռուսական դիտորդական ինքնաթիռների թռիչքը՝ «Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտման և բաց երկնքի մասին պայմանագրով Վրաստանի տարածքների օկուպացիան օրինականացնելու փորձի համար»:
Հիշեցնենք, որ Բաց երկնքի մասին պայմանագրի ստորագրումը ԵԱՀԿ անդամ-երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից, ստորագրվել է 1992 թ.: