Մշակույթ 19:16 29/12/2017 Հայաստան

Կոնստանտին Օրբելյանը դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնի գլխավոր արտիստների շարքում է

Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը դասական երաժշտության համաշխարհային հռչակ վայելող Իզրոթել միջազգային փառատոնի գլխավոր դիրիժորների և արտիստների շարքում է, որը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 3-6, Իսրայելի Էյլաթ քաղաքում: Հայտնում են Թատրոնի մամուլի բաժնից:

«Մեծ պատիվ է մասնակցել դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնին հատկապես, որ տոնում ենք փառատոնի հիմնադրման 20-ամյակը»,-ասում է Օրբելյանը:

Դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնը, որը հայտնի է նաև որպես  Իզրոթել կլասիկամերի փառատոն, հիմնադրվել է Էյլաթի Իզրոթել հյուրանոցների ցանցի կողմից և տեղի է ունենալու Ռաանանայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ, մաեստրո Օմեր Մ. Ուելբերի ղեկավարությամբ: Փառատոնի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ծրագրում ընդգրկվելու են բազմաժանր ստեղծագործություններ, որտեղ մեկտեղվելու են սիրված դասական գլուխգործոցները և ժամանակակից նոր երաժշտությունը: Փառատոնը հյուրընկալելու է  հայտնի մենակատարների, անսամբլների և դիրիժորների Իտալիայից, Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Շվեյցարիայից:

Ներկայացնելով Հայաստանը՝ մաեստրո Օրբելյանը փառատոնին մասնակցելու է Երևանի օպերային թատրոնի մի շարք մենակատարների հետ, այդ թվում՝ Սյուզաննա Մելքոնյանի, Ջուլիետա Ալեքսանյանի, Գևորգ Հակոբյանի, Արմեն Բադալյանի և Հովհաննես Այվազյանի հետ:

Փառատոնին մասնակցում են նաև հռչակավոր այլ արտիստներ, ինչպիսիք են իտալացի դաշնակահար Դավիդ Կաբասսին, սոպրանո Աննա Սկիբինսկին, ռուս դաշնակահարուհի Տատյանա Լարիոնովան, Իսպանիայից մանդոլինահարների դուետ Յակի Ռեյուվեն և Մարի Կարմեն Սիմոնը, լեհական ժողովրդական երաժշտության Դիկանդա անսամբլը, բուլղարացի կավալահար Թեոդոսի Սփասսովը, դիրիժոր Յարոն Գեդֆրիսը, երգիչ և տեսանկարիչ Օֆրի Բրինը և բալկանյան, գնչուական ու մերձավորարևելյան երաժշտության իսրայելական Սեզամ նվագախումբը:

Իզրոթել կլասիկամերի փառատոնը ստացել է նաև «Դասական խաղացանկի գլուխգործոցները սահմանների խաչմերուկում» անվանումը:

«Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ այն գործում է որպես հրաշալի հարթակ ցուցադրելու մշակույթների և երաժշտական ավանդույթների ճշմարիտ խճանկարը, դրանով ընդգծելով միջպետական համագործակցությունը և հանդիսատեսին պարգևելով արտիստների վարպետության բերկրանքը»,- ասում է Օրբելյանը:

Փառատոնի բացումը տեղի է ունենալու  հունվարի 3-ին Էյլաթի Ռոյալ Բիչ հյուրանոցի  մեծ սրահում, իսրայելացի երգչուհի Օֆրի Բրինի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են Բրինի էլեկտրոնային փոփ երաժշտությունը և սոուլ ոճի երաժշտությունը՝ Սիբելիուսի, Հոլսթի, Շուբերտի գլուխգործոցների հետ միասին, Կերեն Կագարլիթզկի ղեկավարությամբ:

Փառատոնի երկրորդ օրը երկու մեծ համերգ է տեղի ունենալու: Առաջինում ելույթ են ունենալու հանճարեղ երիտասարդ դիրիժոր Օմեր Մ. Ուելբերը և մրցանակակիր իտալացի դաշնակահար Դեյվիդ Կաբասսին, ծրագրում՝ Բեթհովենի N1 սիմֆոնիան և Շոստակովիչի N2 դաշնամուրային կոնցերտը: Երկրորդ համերգը «Նաոմի Շեմերի երգերը» վերնագրով, որը լինելու է Իսրայելի մրցանակի դափնեկրի նոստալգիկ երգերի կատարում: Համերգին մասնակցելու են  Օմեր Մ. Ուելբերը (ակկորդեոն), Միշել Անոչին (կոնտրաբաս), Ռամի Ֆրեիմանը (հարվածային գործիքներ) և երգիչներ Էինաթ Արոնշթեյնը, Գոնի Գանանին և Սաֆ Սելան: Համերգում որպես մենակատար և նվագակցող հանդես կգա դաշնակահար Դավիդ Սեբան:

Փառատոնի երրորդ օրը երկու մեծ համերգներով տուրք կտրվի երաժշտության միջոցով միմյանց հետ կապված մշակույթների և ավանդույթների գեղեցիկ հատմանը:  «Օպերա Գալա ՝ Երևանից՝ սիրով» համերգի ընթացքում Ռաանանայի սիմֆոնիկ նվագախումբը կհյուրընկալի մաեստրո Կոնստանտին Օրբելյանին և նրա ղեկավարությամբ՝ Երևանի օպերային թատրոնի մենակատարներին: Համերգի ընթացքում կներկայացվեն սիրված արիաներ և զուգերգեր հայտնի օպերաներից և հայկական երգացանկի գոհարներից: Երեկոն կշարունակվի  անսպասելի երաժշտական կատարումով՝ նվիրված երաժշտության և պարի միջև խորը կապին: «Պարող» համերգը նվիրվում է ժողովրդական պարերին, որոնք ցուցադրվում են  համերգային սրահներում՝ պարահանդեսային, ժողովրդական, մինչև փողոցային պարեր: Երեկոյան հանդես կգա Ռաանանայի սիմֆոնիկ նվագախումբը Դավիդ Սեբայի ղեկավարությամբ, այդ թվում՝ ջութակահարուհի Նիթայի Զորինը և լեհական Դականա նվագախումբը:

Փառատոնը կեզրափակի կիրակի օրը՝ հունվարի 6-ին, տոնական համերգով, որի ընթացքում մաեստրո Օրբելյանը և Ռաանանայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան փառատոնի մասնակից արտիստների հետ:

Հունվարի 6-ին մաեստրո Օրբելյանը կլինի նաև «Մշակութային շաբաթ» հաղորդման հյուրը, որի ընթացքում կզրուցի հեռուստահաղորդավար Յոավ Գինայի, Օմեր Մ.Ուելբերի, Դավիդ Սեբայի և Օրիթ Ֆոգել-Շաֆրանի հետ: Հաղորդման ընթացքում մաեստրո Օրբելյանը հուշեր կպատմի վերջերս կյանքից հեռացած օպերային վառ աստղ Դմիտրի Խվորոստովսկու հետ մոտավորապես 20 տարվա իր համագործակցության մասին:

Բացի հիմնական համերգներից, դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից փառատոնին ներկա  դիրիժորների, մենակատարների և անսամբլների մասնակցությամբ տեղի կունենան  նաև թեմատիկ համերգներ և երաժշտական հանդիպումներ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:35
«Ժառանգությունը» շնորհավորում է ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին
«Քաղաքական տեսանկյունից ևս Նոր Հայաստանն իրողություն է»,- նշված է հայտարարությունում։
Աղբյուր` Panorama.am
20:30
Գերմանիան կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը
Մերկելը նաև հավելել է, որ Ռուսաստանը հավակնություններ ունի Ազովի ծովում։
Աղբյուր` Panorama.am
20:21
Օլիմպիական կրկնակի և աշխարհի հնգակի չեմպիոնն արդարացվել է
Վճռաբեկ դատարանը չեղյալ է համարել Օլիմպիական խաղերի չեմպիոն, թաեքվոնդոյիստ Սթիվեն Լոպեսի ցմահ որակազրկումը: Վերջինս մեղադրվում էր 14-ամյա Նինա...
Աղբյուր` Panorama.am
20:18
Վարդենյաց լեռնանցքը փակ է
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է:
Աղբյուր` Panorama.am
20:16
Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ
Նույն բնակիչը կրկին գնացել է հիշյալ ընտրական տեղամաս և այս անգամ ներկայացնելով իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ցանկացել քվեարկել։
Աղբյուր` Panorama.am
20:12
Միջազգային մակարդակով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Նա 6 տարի առաջ ապօրինի հրազենով կրակոցներ է արձակել մի տղամարդու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
20:02
Ուկրաինայում ՌԴ-ի դեմ հավակնությունների նախապատրաստման հանձնաժողով են ստեղծել
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կերչի նեղուցում հայտնի միջադեպը որակել էր «պատերազմ»։
Աղբյուր` Panorama.am
19:58
Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։
Աղբյուր` Panorama.am
19:41
Գերմանիայում մեկ տոննա շոկոլադը «հեղեղել» է փողոցները
Գերմանական Վեռլ քաղաքի հրուշակեղենի ֆաբրիկայում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ տոննա  շոկոլադ հոսել ու լցվել է փողոցները: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:31
Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ներկայացել է տուժող կողմը
Դավիթ Սիմոնյանը ներկայացել էր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:
Աղբյուր` Panorama.am
19:23
Ղրիմի կամրջին ռազմական տեխնիկա են նկատել
Տեսանյութում երևում է, որ տեխնիկայի մեծ մասը թերակղզի բերվել է օրվա մութ ժամին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Աղբյուր` Panorama.am
19:11
Այս ընտրությունները ՀՀ ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար
«ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ»,- ասել է Ալան Դանքնը։
Աղբյուր` Panorama.am
19:02
Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) Դեկտեմբերի 10-ից 11-ը մասնակցել է ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:51
ԵՊԲՀ-ն նոր մոտեցումներով է հանդես գալիս բուժհաստատությունների հետ փոխհարաբերություններում. Արմեն Մուրադյան
Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման
Աղբյուր` Panorama.am
18:42
Խորեն Զարգարյան. «Ստիպված էինք մի քանի անգամ փոխել խաղացանկը»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արա Զոհրաբյանը կոչով դիմել է դատավորներին
«Ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելուց»
Աղբյուր` Panorama.am
18:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մայրաքաղաքի կենտրոնում
Հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե.Կողբացու ու Ա.Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
Նա դեմ է, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ համաներում է կիրառվում։
Աղբյուր` Panorama.am
18:11
Վիգեն Չալդրանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Նա Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի տնօրենն էր 2017 թվականի դեկտեմբերից։
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել
Լոնդոնում շարունակվում է «Լոնդոն Չեսս Կլասիկ» շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարում տեղի են ունեցել...
Աղբյուր` Panorama.am
17:52
Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է
Ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արոնյան-Վաշյե Լագրավ պարտիան խաղաղ ելք ունեցավ
Լոնդոնում մեկնարկել է «Լոնդոն Չեսս Կլասիկ» մրցաշարը, որին մասնակցում է 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի
Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն...
Աղբյուր` Panorama.am
17:22
Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ստրասբուրգում Սենցովի ներկայացուցիչներին հանձնվել է Սախարովի անվան մրցանակը
Արարողության ժամանակ Եվրախորհրդարանի մի քանի պատգամավոր ձեռքներին պահել էին «Ազատեք Օլեգ Սենցովին» գրությամբ պաստառներ։
Աղբյուր` Panorama.am
16:59
Գրքերի ցուցահանդես-տոնավաճառ՝ Խնկո-Ապոր գրադարանում
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին կանցկացվի ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Խնկո-Ապոր անվան ազգային մանկական...
Աղբյուր` Panorama.am
16:53
Ռալֆ Յիրիկյան. Մենք մերժում ենք անտարբերությունը
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում ձմռան երկրորդ տասնօրյակն ամենասպասվածն է դարձել Աթոյանների համար:
Աղբյուր` Panorama.am
16:42
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը
Նա հանդիպել է մշակույթի նախարարի պաշտոնակատարի հետ
Աղբյուր` Panorama.am
16:20
Ամերիաբանկի նորաբաց՝ «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
Ամերիաբանկը շարունակաբար զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}