Հասարակություն 11:38 30/12/2017 Հայաստան

Հայաստանում 52 000 երեխա աշխատում է

Հայաստանում աշխատող երեխաների թիվը մեծ է: Panorama.am-ի հետ զրույցում, խոսելով երեխաների աշխատանքային շահագործման մասին, նշեց ՄԻՊ գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը: Նա տեղեկացրեց, որ 2016 թ. Ազգային վիճակագրական ծառայության և Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ համատեղ արված ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կա 52 հազար աշխատող երեխա, որից 39 հազարից մի փոքր ավելը առողջության, կյանքի համար վտանգավոր պայմաններում:

«Դա ահռելի մեծ թիվ է: Մենք ինչ խնդիր ունենք Հայաստանում: Նախկինում կար Աշխատանքի պետական տեսչություն, ով նաև զբաղվում էր աշխատող երեխաների խնդիրներով, հետո տեսչությունը դարձավ Առողջապահության պետական տեսչություն: Այն մի ժամանակ ավելի լայն լիազորություններ ուներ աշխատող երեխաների հետ կապված, հետո իրենց կանոնադրությունը խմբագրվեց, փոփոխվեց, և հիմա իրենք ավելի քիչ լիազորություններ ու ռեսուրսներ ունեն, նշանակում է՝ աշխատող երեխաների հետ կապված ոլորտը խիստ բաց, չկարգավորվող վիճակում է»,- ասաց նա:

Իսրայելյանը հայտնեց, որ այս հարցը ՄԻՊ աշխատակազմը բարձրացրել է տարբեր քննարկումների ժամանակ, օրինակ, երբ քննարկվում էր 2017-2021 թթ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը՝ դեռ իբրև նախագիծ, որևէ հոդված, հղում չկար, ՄԻՊ աշխատակազմի պահանջով այնտեղ աշխատող երեխաների հետ կապված մի կետ ավելացավ, որը, սակայն, ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի խոսքի՝ բավարար չէ:

«Կա նաև Մարդու իրավունքների ռազմավարությունը, որը նույնպես բավարար չէ: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ծրագիր ունի, մեկ ամիս առաջ շնորհանդեսն արեցին, իրենք փորձում են որոշակի օրենսդրական փոփոխություններ, նախաձեռնություններ ունենալ, սակայն կարծում եմ՝ այս հարցին լուրջ պետական մոտեցում պետք է տրվի, որովհետև Հայաստանի նման փոքր երկրի համար սա լուրջ թիվ է:Աշխատելու հետևանքով շատ երեխաներ օրինակ դուրս են մնում կրթությունից: Իրենք ուսումնական շրջանում գնում, աշխատում են, չեն գնում դպրոց: Դա էլ է խնդիր»,- ասաց նա:

Իսրայելյանը նկատեց, որ աշխատող երեխաների ճնշող մեծամասնությունը գյուղատնտեսության ոլորտում է աշխատում, բայց կան նաև սպասարկման ոլորտում, տարբեր բենզալցակայաններում, խանութներում, շինարարություններում աշխատող երեխաներ:

Երեխաները շատ դեպքերում իրենց ընտանիքին են օգնում, դա հասկանալի է, աշխատանքի միջազգային կազմակերպության կանոններով էլ որոշակի տարիքից և որոշակի աշխատանք թույլատրվում է, անգամ խրախուսվում է, որ երեխան անի, բայց դա իր առողջության համար վտանգավոր պայմաններում պետք է չլինի, կրթության հաշվին չլինի, այնինչ՝ ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ կրթական դպրոցից շատ դեպքերում դուրս են մնում երեխաները:

Աշխատանքային շահագործման ենթարկվող երեխաներին հայտնաբերելիս ոստիկանությունը փորձում է միջամտել, բայց այստեղ խնդիր կա, որ դա ոստիկանության գործը չէ: Ոստիկանությունը կհայտնաբերի, կտանի տուն, բայց հետո պիտի սոցիալական ծառայություններն աշխատեն երեխայի հետ, ընտանիքի հետ, փորձեն աջակցել, այնինչ սոցիալական ծառայությունների հետ համագործակցությունը քիչ է, նրանք պետք է ավելի ակտիվ լինեն, հայտնաբերեն նման երեխաների:

«Երբեմն կարող է լինել ընտանիք, որտեղից երկու երեխա ընդգրկված լինեն, հիմնականում չասեմ՝ մուրացկանություն են անում, սովորաբար անձեռոցիկներ են վաճառում, զուտ կլասիկ իմաստով որ գնան մուրացկանություն անեն, դեպքերը քիչ են լինում»,- ասաց նա:

Երեխաների աշխատանքային շահագործման դեպքերի թվով Երևանն առաջատար է, սա, ըստ Իսրայելյանի, հասկանալի է. բնակչության մեկ երրորդը Երևանում է, պարզ է, որ Երևանում դեպքերն ավելի շատ կլինեն:

ՄԻՊ աշխատակիցներն ի պաշտոնե իրավասու չեն զբաղվել նման երեխաների հայտնաբերմամբ, սակայն եթե հայտնաբերում են, զանգահարում են ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն: Եթե պարզվում է՝ երեխան մարզից է, ու հնարավոր չէ՝ միանգամից տանել ընտանիք, ՀՕՖ-ում կացարան ունեն, նրանք նաև համագործակցում են Ոստիկանության հետ: Ոստիկանությունից գալիս են, երեխային տանում ՀՕՖ, ապա աշխատանքներ տանում, որ վերադարձնեն ընտանիք: Խնդիրը, սակայն, սրանով չի լուծվում: Իսրայելյանի խոսքով՝ հարցը պետք է պետական հոգածության կենտրոնում լինի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}