Քաղաքական 12:13 08/01/2018 Տարածաշրջան

Ադրբեջանը կարող է օգտվել իրանական խառնաշփոթից և Արցախում պատերազմ սանձազերծել. թուրքագետ

Իրանում վերջին լայնածավալ ցույցերը նպատակ ունեին ոչ այնքան հեղափոխություն կատարելու և Իրանի վարչակարգը տապալելու, որքան ցուց տալու Իրանի ղեկավարության թույլ կողմերը, որոնք օգտագործելով՝ Արևմուտքը կարող է պայքարել նրա իսկ դեմ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

«Արևմուտքի նպատակը ոչ թե Իրան պետության ոչնչացումն է, այլ ընդամենն Իրանում այնպիսի իշխանություն հաստատելը, որը համահունչ կլինի արևմտյան շահերին և չի սպառնա Արևմուտքի ազգային անվտանգությանը: Իրանում ցույցեր հրահրելն ուներ նաև այլ նպատակ: Թերևս Ռուսաստանի ու Չինաստանի դաշնակից երկրներին թուլացնելով՝ հետագայում թուլացնել նաև այդ գերտերություններին»,- նշեց բանախոսը:

Մուշեղ Խուդավերդյանի խոսքով, իրանական ցույցերի կազմակերպմանը խառնված է ոչ միայն ԱՄՆ-ը, այլ նաև իսրայելական «Մոսադը», ինչից կարելի է եզրակացնել, որ այդ երկրին ձեռնտու են Իրանի թուլացումն ու իսլամական իշխանության փոփոխությունը:

«Իսրայելը նպատակ ունի Իրանում իշխանություն փոխելով՝ թուլացնել մահմեդական երկրների միասնությունը: Այդ միասնությունը չի բխում ինչպես Արևմուքի, այնպես էլ Իսրայելի շահերից: Այնպես որ, Իրանում ցույցերի ավարտը ոչ այնքան ավարտ է, որքան մեծ գործընթացի սկիզբ: Արևմուտքը փոձում է հասկացնել, որ Իրանի դեմ պայքարելու է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լծակներով: Միաժամանակ, ակնհայտ է, որ Իրանում հեղափոխություն անելը բավական բարդ է՝ անգամ արևմտյան հատուկ ծառայությունների համար»,- շեշտեց թուրքագետը՝ հավելելով, որ ներքին ցույցեր հրահրելով՝ արևելյան և արևելյան բլոկները փորձում են ստուգել հակառակորդի ամրությունը:

Հարցին՝ որքա՞ն վտանգավոր են Իրանի ցույցերը Հայաստանի համար՝ հաշվի առնելով երկու երկրների սահմանակից լինելը, Մուշեղ Խուդավերդյանը նկատեց, որ Իրանում ցանկացած խլրտում կարող է իր անմիջական ազդեցությունը թողնել ՀՀ ազգային անվտանգության վրա: «Իրանում ցանկացած ապակայունացում բերում է տարածաշրջանում հակամարտությունների սրման նոր օջախների առաջացման: Խոսքը նույնիսկ կարող է  վերաբերել ղարաբաղյան խնդրին, երբ տարածաշրջանային անկայունությունն օգտագործելով՝ ադրբեջանական կողմը կարող է առիթից օգտվել և պատերազմ սանձազերծել»,- ընդգծեց բանախոսը:

Անդրադառնալով թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալության թեմային՝ թուրքագետը նկատեց, որ վերջինս Արևմուտքի մարդկանցից մեկն է Թուրքիայում: «Նա վերջին տարիներին Արևմուտքից բավական մեծ գումարներ էր ստանում և փորձում Թուրքիայում ամրապնդել արևմտյան ազդեցությունը: Քավալայի ձերբակալությունը տեղավորվում է գյուլենականներին ձերբակալելու տրամաբանության մեջ, քանի որ թուրք գործիչը ակտիվորեն համագործակցում էր ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փարիզյան վերջին այցին՝ Մուշեղ Խուդավերդյանը նկատեց, որ այցի ենթատեքստը Թուրքիայի-ԵՄ հարաբերությունների բարելավումն էր: Մինչդեռ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ հայտարարել են, որ այս տարի ևս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, մուտք չի գործի ԵՄ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}