Էրդողանը պատմել է Թուրքիայում «նոր պետական հեղաշրջման» փորձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Halkbank բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի նկատմամբ ԱՄՆ-ում դատական գործընթացը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նրանք, ովքեր չկարողացան մեր երկրում հեղափոխություն կատարել հուլիսի 15-ին, այժմ փորձում են այն իրականացնելու ուրիշ ճանապարհներ գտնել։ Աթիլլայի գործով հայտնի գործընթացը՝ ահա հեղափոխության փորձի հասցեն»,- ասել է Էրդողանը։
Աթիլլային ԱՄՆ-ում ձերբակալել էին անցած տարվա մարտին։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նա համաձայնության է եկել թուրք-իրանական ծագմամբ գործարար Ռեզա Զարաբի հետ՝ Իրանի օգտին բազմամիլիոնանոց բանկային գործարք կազմակերպելու նպատակով։ Զարաբը խոստովանել էր, որ այդ գործարքի համար Թուրքիայի ֆինանսների նախարարին 50 միլիոն դոլար կաշառք է տվել։
Զարաբը ցուցմունք է տվել նաև Էրդողանի դեմ, ով, նրա խոսքով, տեղյակ է եղել գործարքից։
Աթիլայի դատավճիռը կհրապարակվի օրերս։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով դատախազությունը 159 հոգու համար ցմահ ազատազրկում է պահանջել
- «Հեղաշրջումից» հետո Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ 71 հազար մարդ. թուրք գրող
- Մեհմեթ Էրդողան. «Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կհիմնվեր»
- Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է, խառը իրավիճակ է տիրում. Սասունյան
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
- Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայում ռազմական հեղաշրջում
- Ռուսաստանը փորձում է Սիրիայում զինված հեղաշրջում թույլ չտալ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում