Գինեգործությունը Հայաստանում՝ վերադարձ արմատներին
Ռուսական Կիտ մեդիա ընկերության գլխավոր տնօրեն, «Ալկոէքսպերտ» վերլուծական ընկերության գործադիր տնօրեն, գինու փորձագետ Յուրի Յուդիչն անդրադարձել է հայկական գինեգործության ոլորտին: Արևոտ Երևանում ու մոտակա գինեգործական շրջաններում մի քանի օր անցկացրած Յուդիչը փաստում է, որ հնագույն ժամանակներից Հայաստանում արմատավորված գինեգործությունը մոռացության ու լռության փուլից հետո, ակտիվ վերածննդի շրջանում է:
«Ես հաճույքով ընդունեցի Հայաստան այցելելու հրավերը, քանի որ վաղուց երազում էի լինել այդ հյուրընկալ երկրում: Գործուղման նպատակը Հայատանի գինեգործության ոլորտին ծանոթանալն էր: Այն կազմակերպել էր Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամը: Այն վաղուց չէ, որ ստեղծվել է, սակայն հասցրել է հայտնի դառնալ հայկական գինու՝ ավելի հայտնի դառնալու խթանման միջոցառումներով»,-գրում է նա:
Յուդիչը հիշում է, աստվածաշնչյան լենգենդի համաձայն՝ ջրհեղեղից փրկված Նոյի տապանը կանգ առավ Արարատի ստորոտին, հենց այստեղ էլ Նոյը սկսեց զբաղվել խաղողագործությամբ:
Ինչ էլ որ լինի, եթե Վրաստանն այսօր պաշտոնապես ճանաչվում է խաղողագործության հայրենիքը, ապա Հայաստանը, իհարկե ոչ առանց հիմքի, վիճարկում է գինեգործության առաջին հայրենիքը լինելու իրավունքը: Բանն այն է, որ 2011 թվականին Վայոց ձորում՝ Արենիի քարանձավերից մեկում հայտնաբերվեց աշխարհում ամենաահին «գինու գործարանը»: Այստեղ գտել են գինու մամլիչներ, խմորիչներ, դրանց ծագման մոտավոր թիվը՝ մ.թ.ա. 4100 թ.:
National Geographic News-ի փոխանցում է Կալիֆոռնիայի հնէաբանության համալսարանի տնօրենի տեղակալ Գրիգորի Արեշյանի խոսքը. «Սա գինու արտադրության ամենահին հաստատված դեպքն է, և վկայում է վաղ այգեգործության և խաղողագործության մասին»:
Այսօր Հայաստանում 17.3 հազար հա խաղողի այգիներ կան, աճեցվում են մոտ 400 տեղական սորտեր, որոնցից 30 սպիտակ և 25 կարմիր սորտեր են: Հայաստանը ակտիվորեն որոնում և հաջողությամբ գտնում է ազգային սորտեր, դրանցից առավել հայտնի են Արենին կամ Ոսկեհատը:
Այսօր Հայաստանում գինեգործությունը ճանաչվում է որպես տնտեսության գերակա ճյուղ: Խաղողի նոր այգիների հիմնումը սկսել է մոտ 10 տարի առաջ, այնպես որ կարելի է ասել, որ Հայաստանի գինեգործությունը դեռ շատ երիտասարդ է:
Միաժամանակ երիտասարդ արդյունաբերական արռադրանքը մի շարք հեղինակավոր մրցույթներում, ինչպիսիք են DECANTER ամսագրի, Mundus Vini, Muscats du Monde, Le Mondial du Rose, Concours Mondial de Bruxelles և այլն, մրցանականերին է արժանացել:
Գինու փորձագետը եղել է Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում գտնվող գինու գործարաններում, համտեսել Արմաս, Կարաս, Ոսկեվազ, Ոսկենի և այլն:
Նա նկատում է, որ բացի պետական ճիշտ քաղաքականությունից, պատմական սովորույթներից, այսօր Հայաստանում գինու վերածննդին նպաստում է հայերի մենթալիտետը, որոնք վերադառնում են հայրենիք՝ գինու մշակույթը զարգացնելու համար: Նրանք իրենց մեջ կրում են արդի համաշխարհային գինեգործության պերֆեկցիոնիզմը՝ դա կլինի Իտալիայի, Ֆրանսիայի կամ էլ այլ երկրի ազդեցությունը:
«Բայց միայն դա չէ: Հայրենիք վերադարձած հայերի համար գինին նախ և առաջ հայրենի հողի նկատմամբ իրենց զգացմունքներն արտահայտելու միջոց է: Սերը իր ժողովրդի, իր պատմության, հարգանքը իր արմատների հանդեպ»,-գրել է Յուրի Յուդիչը:
Հարակից հրապարակումներ`
- Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն
- Հայաստանի գինեգործության մասին տեսահոլովակ կնկարահանվի
- Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն է ընտրվել Զարուհի Մուրադյանը
- Գինեգործական ընկերությունները Գերմանիայից Հայաստան են բերել 23 մեդալ
- Կմշակվի Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021 թթ ռազմավարական ծրագիրը
- CNN-ը Հայաստանը դասել է լավագույն գինեգործական ուղղությունների շարքում
- Հայաստանում կստեղծվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ