Հասարակություն 12:03 11/01/2018 Հայաստան

Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը

ՀՀ կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:

Այսպիսով, գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման  ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության  2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության կառավարության  2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերին:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ  Հայաստանի ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Դրանով պայմանավորված, ըստ նախարարի, ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝  հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարվող տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը:

Հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Ըստ Վահան Մարտիրոսյանի՝ աջակողմյան ղեկով մեքենաները պարունակում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր:

Հաշվի առնելով վերանշյալը՝ նախագծերով նախատեսվում է արգելել աջակողմյան ղեկային կառավարման համարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից: Նշված սահամանափակումը չի տարածվելու մինչև  ապրիլի 1-ը ներմուծված աջ ղեկ ունեցող մեքենեների վրա: Տվյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերը  սեփականության տնօրինման իրավունքով կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:

Նիստը վարող Վաչե Գաբրիելյանը հարցրեց՝ արդյոք դա նշանակում է, որ որևէ  քաղաքացի, որն այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի՞ ենթարկվում, այսինքն՝  կարող է թե օգտագործել, թե օտարել, թե այլ կերպ տնօրինել այդ մեքենան:

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ մինչև ապրիլի 1-ը ներմուծված մեքենենարը  կարող են ազատ շահագործել, հաշվառվել և վերահաշվառվել: «Այսինքն,  ոչ միայն այն քաղաքացիները, որոնք ունեն նման մեքենաներ, այլև նրանք, որոնք պատվիրել են, օրինակ՝ այդ մեքենաները կհասնեն հաջորդ շաբաթ կամ մեկ ամիս հետո, ապա նրանց վրա ևս կտարածվի այս որոշումը»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Նախարարն ի պատասխան նշեց, որ  նրանց վրա ևս կտարածվի, մինչև ապրիլի 1-ը Հայաստան  ներկրված մեքենաների վրա որևէ  սահմանափակում չի լինելու:

Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն ու խնդիրներ իրականում առաջացե՞լ են, թե՞ խնդիրները տեսական են:

«Գիտեք, նախ մտահոգությունները կան օրենքից ելնելով, բացի դրանից, ըստ ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տվյալների՝ վթարների քանակը տոկոսային հարաբերակցությամբ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ մոտ 28 տոկոսով ավելի է»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Բացի այդ, ըստ նրա, վթարների ժամանակ վիրավորների թիվը մոտ 39 տոկոսով ավելի է: «Դա լուրջ թիվ է, և առաջին հերթին մտածելով ժողովրդի անվտանգության մասին, գնացել ենք այդ որոշման»,- հավելեց նախարարը: 

Վաչե Գաբրիելյանը հանձնարարեց՝ ամբողջականացնելու համար այս նախաձեռնությունը՝ հարկ է օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վերաբերյալ:

«Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարությանը եկող շաբաթ, որպեսզի անհետաձգելի կարգով ուղարկենք Ազգային ժողով», - ասաց Վաչե Գաբրիելյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին շրջանառվող լուրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը  հերքել է լուրերը, ըստ որոնց մի քանի մարզերում  բողոքի ակցիաներ են կազմակերպվել...
Աղբյուր` Panorama.am
22:33
Հանրահավաքն ավարտվեց
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաքի ավարտի մասին: Վաղվա անելիքների մասին ասաց՝  անում եք նույն...
Աղբյուր` Panorama.am
22:01
Փաշինյանը՝ քաղաքական հնարավոր զարգացումների մասին
«Ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները»,-Հանրապետության հրապարակում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
21:34
Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
«Արդեն մի քանի օր իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին, ձևակերպում են...
Աղբյուր` Panorama.am
21:11
Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս:
Աղբյուր` Panorama.am
21:10
Քննարկել են զբոսաշրջության ոլորտի հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու լուծումները
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել զբոսաշրջության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
21:06
Լևոն Բարսեղյան. Սա նյարդերի ամրության պայքար է, ոչ մի բանակցություն չի կարող լինել
«Ժողովրդավարության այս գործընթացը հաղթանակ է գրանցել Հայաստանում, դրա պացույցն է այս հրապարակը»: Հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
20:49
Էդվարդ Նալբանդյան. Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Առավոտ» օրաթերթի հարցերին
Աղբյուր` Panorama.am
20:33
«Ելք» խմբակցություն. Խախտվում են ցուցարարների իրավունքները
ԱԺ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում ապրիլի  21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
20:13
ԱԱԾ-ն բացահայտել ու կանխել է պետական տարբերի մարմինների նկատմամաբ կիբեռհարձակումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Մինչ ելույթները ընթերցեցին կալանավորված Տիգրան Մազմանյանի նամակը. «Չգիտեմ՝ դեռ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի, Ղրղզստանի, Վիետնամի նախագահները
Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից: Սերժ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Արա Զոհրաբյան. Վտանգավոր այս տենդենցը հուշում է, որ խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրդրադառնում է ոստիկանների ու ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
19:47
ՀՔԾ. Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով
«Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել...
Աղբյուր` Panorama.am
19:37
Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով պաղեստինցիներ են զոհվել
Իսրայելի բանակի  հետ բախումների հետևանքով  Գազայի հատվածում երկու պաղեստնցի է զոհվել, 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ոստիկանությունը զգուշացնում է ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ հավաքը ցրելու իրավունքի մասին
Ոստիկանությունն այսօրվա ընթացքում տարածած հինգերորդ հայտարարության մեջ  հանրահավաքի կազմակերպիչներին մեղադրում է սադրանքների, ընդհատակից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՊՆ. Բացարձակ անընդունելի է, երբ նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից
«Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը»:
Աղբյուր` Panorama.am
19:25
Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ. ԵԱՀԿ ԽՎ
Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում անընդմեջ տևած բողոքի ակցիաների  ութերորդ օրը  ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի մարդու...
Աղբյուր` Panorama.am
19:05
Կրակել են ամերիկյան դպրոցներից մեկի վրա
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տեղի դպրոցի վրա։ «Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին հաղորդել է CNN ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ոստիկաններն ու ցուցարարները (լրացվում է ըստ ժամանակագրության)
Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:
Աղբյուր` Panorama.am
18:50
Պլանային ջրանջատում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 23-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:40
Թուրքիայի խորհրդարանը հաստատեց արտահերթ ընտրությունների անցկացումը
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում արատեհրթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:37
Չելյաբինսկում շաբաթօրյակի ժամանակ օգտագործել են դիակների համար նախատեսված պարկերը
Չելյաբինսկում հիվանդանոցի աշխատակիցները շաբաթօրյակի ժամանակ օգտագործել են մահացածների մարմինների համար նախատեսված պոլիէթիլենային սև պարկերը:...
Աղբյուր` Panorama.am
18:30
Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից
Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018  վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս  գարնանային...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արսեն Վենգերը հայտարարել է «Արսենալ»-ից հեռանալու մասին
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արսեն Վենգերը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հեռո հեռանալու մտադրության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Մասիսում սպանության գործով ձերբակալված կա
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
17:55
Հիվանդանոցներում են հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի
Երկուսը վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքումներում են:
Աղբյուր` Panorama.am
17:31
Ոսկու տենդ՝ ԱՄՆ-ից Թուրքիա
Թուրքիա է տեղափոխվել 220 տոննա ոսկի, ևս 95 տոննայի տեղափոխման աշխատանքներ են տարվում:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}