Բրիտանիայի թագուհին իրեն ներքնազգեստ մատակարարողին զրկել է այդ կարգավիճակից
Բրիտանիայի թագուհին Rigby & Peller ներքնազգեստի բրենդին զրկել է թագավորկան տան մատակարարի պաշտոնական կարգավիճակից։
Daily Mail- ին հղում անելով՝ «Լենտա.ռու»-ն գրում է, որ ապրանքանիշն այս կարգավիճակն ուներ արդեն 57 տարի։ Սրա պատճառ է դարձել այն փաստը, որ բրենդի նախկին սեփականատեր 82-ամյա Ջուն Քենթոնը գիրք է գրել թագուհու հետ իր աշխատանքի մասին։ Մասնավորապես նա նկարագրել է, թե ինչպես է Եղիսաբեթ 2-ը ներքնազգեստ փորձել. դրան սովորաբար ներկա են եղել թագուհու ընտանի կենդանիները։
Գրքում նաև տեղ են գտել ինտիմ դետալներ այն մասին, թե ինչ ներքնազգեստ է նախընտրել Եղիսաբեթ 2-ի մայրը՝ արքայադուստր Մարգարիտը և թագուհու հարսը՝ արքայադուստր Դիանան։
Հիշողությունները տպագրվել են 2016 թվականին։ Քենթոնը և իր ամուսինը Rigby & Peller ապրանքանիշը հիմնադրել են 1982 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ