Մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի ժողվրդի իրավունքը. Շարմազանով
«Արցախն արդեն շուրջ 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի, ու Արցախի հանրապետության դե յուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը:
Նրա խոսքերով՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, ուստի Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ արցախյան խնդրի կարգավորումը տարածքային ամբողջականության հետ նույնացնելու հետ որևէ առնչություն չունի:
«Մինսկի խմբի համանախագահությունը նշել է երեք սկզբունքները, որտեղ բացի տարածքային ամբողջականությունից կա խաղաղ կարգավորման ու ինքնորոշման սկզբունքի իրացման խնդիրը: Մենք ասում ենք՝ Արցախը երբեք չի եղել, չի լինելու անկախ Ադրբեջանի մաս, Արցախի ճակատագիրը որոշել է Արցախի ժողովուրդը հանրաքվեով, և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի քաղաքացիների այդ աստվածատուր իրավունքը մինչև լիակատար անկախություն»,-ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ այս տարվա ակնկալիքն էլ 2018 թ-ին այն է, որ խաղաղ կարգավորման ու խաղաղ բանակցությունների միջոցով հասնելն խաղաղ հանգուցալուծման:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ