Ռուսական գազը ուկրաինացուն հասցրել է հոգեբուժարան
Ուկրաինայի Վիննիցա քաղաքի դատարանը հարկադիր բուժման է ուղարկել մի տղամարդու, ով տան բոլոր էլեկտրական սարքերը և գազի կաթսան քանդել է, քանի որ վստահ է եղել, որ տունը ջեռուցվում է ռուսական գազով: Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Տղամարդը հինգ օր շարունակ չի քնել և չի սնվել, տնից հանել է բոլոր իրերը, փորձել է այրել իր փաստաթղթերը, հայտարարել, որ շուրջբոլորը անջատողականներ են: Այս ամենից բացի՝ նա համոզված է եղել, որ իրեն հետևում են և իր մասին տեղեկություններ են հաղորդում հեռուստատեսությամբ: Տղամարդը նաև փորձել է հոր հագից հանել կարմիր վերնաշապիկը՝ հայտարարելով, որ դա «դևի գույնն է»:
Օգնության է եկել բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովը, ովքեր տղամարդուն զննել են, ապա ասել, որ նա վտանգավոր է իր և շրջապատի համար: Հիվանդանոցը դատարան հայց է ներկայացրել, որի հիման վրա տղամարդուն ձերբակալել են:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները