Չինաստանի ամենահարուստ կինը չորս օրում աշխատել է 2 մլրդ դոլար
Չինաստանի ամենահարուստ կինը՝ Յան Հուեյյանը, որը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով, 2018 թվականի առաջին օրերին աշխատել է 2 մլրդ դոլար: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Այսպիսով, Country Garden Holdings Co ընկերության ղեկավար, 36-ամյա Յան Հուեյյանի կարողությունը հունվարի 5-ին հասել է 25,6 մլրդ դոլար, իսկ հունվարի 9-ին՝ 28 մլրդ-ի: Արդյունքում, կինն ընդգրկվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց հնգյակում և ըստ Bloomberg-ի՝ միլիարդատերերի վարկանիշում զբաղեցրել է 29-րդ տեղը:
Նշվում է, որ ըստ Bloomberg-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունը կազմում է 105 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ