Սամարայում տղամարդը փորձել է հարևանուհուն արթնացնել՝ այրելով նրա բազմոցը
Սամարայի շրջանում ոստիկանությունը ձերբակալել է Ալեքսեևկա գյուղի բնակչին, ով այրել է թոշակառու հարևանուհուն՝ իր բազմոցով հանդերձ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս կերպ նա ցանկացել է պարզապես արթնացնել հարևանուհուն և պարտքով գումար վերցնել, սակայն ծեր կինը մահացել է:
Հրդեհի նախորդ գիշերը այս տղամարդը ծանոթ մի կնոջ հետ հյուրընկալվել է 70-ամյա թոշակառու հարևանուհու տանը: Խնջույքից հետո տանտիրուհին գնացել է քնելու, իսկ հյուրերը շարունակել են տոնել: Այն բանից հետո, երբ խմիչքը վերջացել է, հյուրերը որոշել են գնալ՝ խմիչք գնելու. կինը հագնվել է և դուրս եկել փողոց, իսկ տղամարդը փորձել է տանտիրուհուն արթնացնել՝ հույս ունենալով, որ նրանից պարտքով ինչ-որ գումար կվերցնի, սակայն նպատակին հասնել չի կարողացել:
Ինչպես նա բացատրել է ոստիկաններին, այդ պահին որոշել է այլ մեթոդ կիրառել. նրա մոտ է եղել խմիչք՝ այրող խառնուրդով, որ նա պատրաստել էր նախօրեին՝ աղբն այրելու համար: Այդ հեղուկը լցնելով բազմոցին, որի վրա քնած էր թոշակառու կինը, հյուրը լուցկին վառել է և դուրս եկել փողոց: Հրդեհը մարելուց հետո այրված տանը հայտնաբերվել է կնոջ դիակը:
Իր տուն վերադառնալիս տղամարդը հիշել է, որ իրեն նեղացրել է մեկ այլ հարևանուհի, ով առավոտյան իրեն տուն չի թողել: Նա որոշել է «կատակել», տան մի հատվածը պատել է նույն հեղուկով, ապա փորձել այրել, բայց կրակը մարել է: Այդ ժամանակ նա ամբողջ տան շրջակայքն է պատել հեղուկով, փորձել այրել, ինչից հետո վերցրել է հարևանուհու հեծանիվն ու մեկնել իր ընկերոջ մոտ՝ խնջույքը շարունակելու համար:
Տունն այրվել է, տանտիրուհին ճիշտ ժամանակին նկատել է կրակը և հանգցրել՝ նախքան հրշեջների ժամանելը: Ոստիկանները տղամարդուն ձերբակալել են ընկերոջ տան ճանապարհին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին