Օդեսայում տրամվայ է այրվել
Ուկրաինայի Օդեսա քաղաքում այսօրվա առաջին կեսին թիվ 28 երթուղու տրամվայներից մեկը այրվել է: Ուկրաինական լրատվամիջոցի փոխանցմամբ, տրամվայը ուղևորներով լի է եղել: Կրակը սկսել է վարորդի խցիկից, ծուխն անմիջապես տարածվել է սրահում:
Տրանսպորտային միջոցից դուրս գալու համար մարդիկ կոտրել են պատուհանները: Երբ կրակը սկսել է լափել ամեն ինչ, տրամվայն արդեն դատարկ է եղել: Բուժօգնություն ստանալու համար երկու մարդ է դիմել՝ մի տղամարդ, որ նասել էր գլուխը և մի կին, որի ոտքը կոտրվել էր պատուհանից թռնելիս: Մոտ մեկ տասնյակ մարդ գտնվում է շոկային վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին