Տնտեսություն 18:16 12/01/2018 Հայաստան

Պիպոյան. Գնաճը խիստ բացասաբար է անդրադառնալու քաղաքացիների սնուցման ու առողջական վիճակի վրա

Հայաստանում քաղաքացիների եկամուտն անփոփոխ է մնացել, ծախսերը՝ աճել: Մթերքի ու ապրանքների ամենօրյա թանկացումները քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի կրճատել ծախսերը՝ շատ դեպքերում հրաժարվելով որոշակի գնումներից:

«Գնաճը Հայաստանում շատ վատ իրավիճակ է ստեղծել, դրությունը գնալով վատանալու է: Այն խիստ բացասական է անդրադառնալու քաղաքացիների վրա»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա ասածը հիմնավորում է մի քանի հանգամանքով՝ քաղաքացիները, որոնց եկամուտը չի ավելացել, իսկ ապրանքները թանկացել են, նույն գումարով ավելի քիչ բան կարող են առնել:

«Մարդիկ ստիպված են լինելու նվազեցնել ծախսերը՝ գնալ թերսնուցման կամ էլ օգտակարության առումով բարձր որակի մթերքները փոխարինել ցածր որակի մթերքներով, մարդկանց մի մասը հրաժարվելու է կենդանական, բուսական ծագման մթերքներից՝ նախապատվությունը տալով հացեղենին ու մակարոնեղենին, որոնք ամենաքիչն են թանկացել: Հետագայում արդեն մարդիկ ստիպված են լինելու մեծ գումարներ ծախսել քայքայած առողջությունը վերականգնելու համար»,-բացատրում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը:

Տարբեր հաշվարկներով,  Հայաստանում միջին խավն իր աշխատավարձի 50 տոկոսից ավելին ծախսում է սննդի վրա: Սակայն թանկացել է ոչ միայն մթերքը, այլև գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, դրա հետևանքով անգամ միջին խավը աշխատավարձի 70 տոկոսը հատկացնումէ  այդ ծախսերի իրականացմանը:

Պիպոյանի կարծիքով,  գործադիր իշխանությունն այնքան էլ մտահոգված չէր գնաճով:
«Այսինքն, զսպելու, մտահոգվելու, սոցիալական հարցերն օրակարգ բերելու, գնաճի վատ ազդեցությունը քննարկելու որևէ դեպք չեմ հիշում: Ընդհակառակը, եղել է դեպք, երբ նախարարի մակարդակով ասել են, դրա մեջ ոչ մի վատ բան չկա»,-նկատեց նա:

Նախորդ տարի գրանցված մոտ 7 տոկոսանոց տնտեսական աճը քաղաքացիները չեն կարող զգալ մի քանի պատճառով, նախ աղքատության մակարդակը չի նվազել, ապա գնաճն ավելի մեծ է:
«Հայտարարվում է, որ գնաճը կազմել է 0.8 տոկոս: Սա 500 անուն ապրանքների թանկացման միջինացված ցուցանիշն է, այն պարագայում, երբ դրանցում կան բազամթիվ ապրանքներ, որոնք քաղաքացիները գրեթե չեն օգտագործում: Այնինչ, հացը, կաթնամթերքը, մսամթերքն առանձին դեպքերում թանկացել են մինչև 100 տոկոսով, միջին հաշվով նվազագույն զամբյուղում ներառված ապրանքները թանկացել են 20 տոկոսով»,-մանրամասնում է նա:

ՀԿ նախագահը փաստում է, որ 20 տոկոս թանկացման պարագայում ոչ աշխատավարձերն են բարձրացել, ոչ էլ թոշակները՝ ավելացել:

«Սրանք բացառապես արտագաղթին ու կյանքի վատացմանը նպաստող ցուցանիշներ են: Թերևս սա է պատճառը, որ աշխարհն արդեն վաղուց իրավիճակը գնահատում է  ոչ թե թվային, այլ որակական ցուցիչներով՝ հասկանալու համար կյանքը լավանո՞ւմ է, թե՞ վատանում: Այս իրավիճակը տնտեսական վարվող կուրսի հետևանք է, որ սոցիալական խնդիրներ չի դնում: Կառավարությունը զբաղված է կարճաժամկետ խնդիրների լուծմամբ՝ բյուջեի կատարողականի ապահովում, ոչ թե երկարաժամկետ սոցիալական խնդիրներ լուծելով: Մի օրինակ բերեմ: Կարելի է մեկ տարում բոլոր անտառները հատել, արտահանել ու 30 տոկոս տնտեսական աճ ապահովել, բայց սա եղա՞վ աճ»,-պարզաբանում է նա:

Այս պայմաններում նրա կարծիքով պետք է ստեղծվի ու գործի դրվի բիզնես ակումբ, իրականացվեն սոցիալական մի շարք ծրագրեր. «Այս պարագայում, եթե տեսնում ենք, որ բիզնեսն ունի ավելի ցածր գներով աշխատելու հնարավորություն, բայց այդպես չի ցանկանում, ցանկանում է գերշահույթ ստանալ, ապա բիզնես կլումբի անդամի համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի՝ ասի, գնա, ներկրի այսինչ ապրանքը, համ չարաշահումներին վերջ կդրվի, համ էլ նոր տնտեսվարողի համար բարենպաստ միջավայր կլինի»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով, պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն գնաճի հիմնավորվածության վերաբերյալ, որպեսզի բացառվեն չարաշահումները, պետք է հստակ գնահատվի վառելիքի թանկացման հետևանքների չափը տարբեր ապրանքնատեսակների մասով, կարելի է նաև արտոնություններ սահմանել այդ ոլորտների տնտեսվարողների համար, որպեսզի լինի բեռի թեթևացումից:

«Օրինակ, կարելի է գյուղատնտեսության ոլորտի համար ձեռք բերվող բենզինն ազատել ավելացված արժեքի հարկից, նման օրինակներ շատ կարելի է թվել»,-ասում է նա:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Ջրհեղեղից առաջ Նոյը բջջայինով խոսել է որդու հետ. թուրք գիտնական
Թուրք ակադեմիկոս Յավուզ Էրնեկը հայտարարել է, որ մինչև Համաշխարհային ջրհեղեղը Նոյը բջջային հեռախոսով խոսել է իր որդու հետ: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
20:24
Անդրեն –Աշոտ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
Հունվարի 20-ինև21-ին կայացել է ձյան վոլեյբոլի «Ծաղկաձոր օփեն 2018» Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
20:17
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաղը Երևանում սպասվում է +6-+8 աստիճան տաքություն
Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ
«Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մակրոնը մեծ նշանակություն է տալիս Հայաստան կատարելիք այցին (պաշտոնական)
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Փարիզում Սենա գետը դուրս է եկել ափերից
Հորդառատ անձրևիների հետևանքով Փարիզում Սենա գետը դուրս է եկել ափերից: Գետի ջրերի մակարդակը բարձրացել է մինչև 4.9 մետր: Le Figaro-ի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
19:53
Ջավախքցիների համար անձնագրային խնդիրները մնում են անլուծելի. Jnews
Ջավախքցիների համար անձնագրային խնդիրները մնում են անլուծելի, երկքաղաքացիություն ստանալը շատերի համար ապրուստի միջոց է, սակայն դրան հետևում են...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայտնի է աթլետիկայի Հայաստանի հավաքականի կազմը
Օրերս Արտաշատում անցկացված աթլետիկայի Հայաստանի բաց առաջնության արդյունքներով ձևավորվել է Ստամբուլում ուսումնամարզական հավաքի (փետրվարի 6-16)...
Աղբյուր` Panorama.am
19:34
Ժան Իվ Շարլիե. Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ՀՀ-ում կանցկացվի նաև ֆրանկոֆոն գործարարների համաժողով
2018թ․-ի հոկտեմբերին Հայաստանը  կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կարևոր տեղ ունի Ֆրանսիայի ու Հայաստանի երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վրաստան է մատակարարվել ամերիկյան հակատանկային համակարգերի առաջին խմբաքանակը
«Առաջին փուլը հաջողությամբ է ավարտվել։ Համակարգերը Վրաստանում ապահով վայրում են»,- ասել է Իզորիան։
Աղբյուր` Panorama.am
19:16
Հունվարի 26-ից նոր արագաչափ կգործարկվի Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում
Երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ան. Բոտուլիզմի հետևանքով անցած տարի երկու մարդ է մահացել
Նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 13 դեպք, տուժել է 21 մարդ, որից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել: 2016 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Էմանուել Մակրոն. ԼՂ հարցի լուծումը «քաջ կոմպրոմիս» պետք է լինի
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  սառեցված հակամարտություն չէ ու  շատ կարևոր է խնդրին լուծում գտնել»,-ինչպես Փարիզից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դավոսում Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի նախագահի հետ
Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին:
Աղբյուր` Panorama.am
18:51
Գնաճի թեմայով լսումները տապալվել են. Արայիկ Հարությունյան
«Ես ինքս նկատեցի, որ Արա Բաբլոյանը կանչում էր իր օգնականին և հրահանգում էր ելույթների համար նոր մարդկանց գտնել»,- ասաց ավագանու անդամը։
Աղբյուր` Panorama.am
18:48
Մակրոնը Հայաստան կայցելի պետական այցով ու կմասնակցի Ֆրանոկֆոնիայի գագաթաժողովին
Այսօր Ելիսեյան պալատում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջին հանդիպումը նախագահները ամփոփել են ...
Աղբյուր` Panorama.am
18:36
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մալարդակի բանակցությունները: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության...
Աղբյուր` Panorama.am
18:10
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ընկերության բաժնետերերի շղթայում փոփոխության մասին
Այն որևէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա:
Աղբյուր` Panorama.am
18:01
Գերմանիայի երկնքում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել
Նախնական տվյալներով, ավիավթարի զոհ է դարձել չորս մարդ։
Աղբյուր` Panorama.am
17:34
ՊՆ-ն Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու վերաբերյալ դիմում չի ստացել
«Ազատ Հայք» ֆեյսբուքյան խմբում հրապարակվել է պահանջ պարունակող լուսանկար. «Սարգիս Հացպանյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մխիթարյանն «Արսենալ»-ում կխաղա 7 համարի ներքո
Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան կկրի 7 համարի մարզաշապիկը։ Այս մասին իր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մայր բուհում Արաբական Միացյալ Էմիրությունների անվան լսարան բացվեց
Երևանի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնում  հունվարի 23-ին տեղի ունեցավ Էմիրությունների անվան լսարանի...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ելիսեյան պալատում կայացավ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը
Րոպեներ առաջ Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատում կայացավ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Երևանում 36-ամյա կնոջը դանակի հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ». Փաշինյան
«Ինչքան կարելի էր կռահել գների համար պատասխանատու մյուս մարմնի՝ ԿԲ-ի ղեկավարի պատասխաններից,  ստեղծվել է այսպես ասած պատկերավոր...
Աղբյուր` Panorama.am
16:36
Եթե իշխանությունն այդքան մտահոգ է, բնակչությանը պետք է ազատի ԱԱՀ-ից. տնտեսագետ
«Գնագոյացման հայտը պետք է ոչ թե հետողորմյա լինի, որը կամրագրենք, այլ նաև հնարավորություն ունենանք ազդելու այդ որոշման վրա»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}