Տնտեսություն 12:41 12/01/2018 Հայաստան

ՏՄՊՊՀ-ն՝ ՀՅԴ-ին. Չարաշահումների մասին խոսք անգամ լինել չի կարող

Ի պատասխան վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների,  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տարածել է պարզաբանում:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է՝ ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հուվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 000 դրամ ակցիզային հարկ՝ հետևաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 000 դրամով:

Ըստ աղբյուրի, սակայն, դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ և  վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի և դիզելային վառելանյութի խտության գործակիցը: Այսպես.  դիզելային վառելանյութի և բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով՝ հետևաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետևաբար, 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200):

Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել այն խիստ կարևոր փաստը, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելանյութի ներմուծումը և իրացումը ԱԱՀ-ով չի հարկվել, իսկ դրանից հետո, ՀՀ նոր հարկային օրենսգրքով սահմանված փոփոխություններով պայմանավորված, դիզելի ներմուծումը և իրացումը հարկվում է ԱԱՀ-ով: Եթե այս ապրանքատեսակի վաճառքի նախկին գինը կազմում էր 380-390 դրամ, որից 18 դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն կազմում է մոտ 372 դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝  20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 դրամ (372+20%):

«Հանձնաժողովի կողմից մշտապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ բացի վերոնշյալ գործոններից, դիզելային վառելանյութի և բենզինի գնագոյացման վրա ազդում են նաև արտարժույթի փոխարժեքի տատանումները, ձեռքբերման գների և տեղափոխման գների փոփոխությունները: Հանձնաժողովի կողմից բենզինի և դիզելային վառելանյութի շուկաներում իրականացված ուսումնասիրություններով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնության դեպքեր  չեն բացահայտվել:

Բենզինի և դիզելային վառելանյութի շուկայում ներկայումս գործունեություն են իրականացնում «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ և «Մաքս Պետրոլ» ՓԲ ընկերությունները: Նշյալ ընկերությունները բենզինի և դիզելային վառելանյութի ձեռք են բերում ՌԴ-ից, (հիմնականում «Ռոսնեֆտ» և «Լուկօիլ» ընկերություններից),   Բուլղարիայից և Թուրքմենստանից, այսինքն ներկրման երկրների աշխարհագրությունը հիմնականում նույնն է:

Երևան քաղաքում գործող բենզալցակայանների մեծ մասը պատկանում է «Ֆլեշ» և «Սի Փի Էս» ընկերություններին՝ հետևաբար նույն երկրից, նույն մատակարարներից և մոտավորապես համադրելի ծախսեր իրականացնող ընկերությունների բենզալցակայաններում հեղուկ վառելիքի սակագինը թանկանում է համադրելի ժամանակահատվածներում: Մյուս կողմից մայրաքաղաքում գործունեություն իրականացնող այլ բենզալցակայանները բենզինը և դիզելային վառելանյութը ձեռք են բերում հիմնականում վերոնշյալ երկու ընկերություններից և գործում են տվյալ ընկերությունների առևտրային նշանի ներքո:

Հարկ է նաև նշել, որ մայրաքաղաքում առկա են որոշ բենզալցակայաններ, որոնք բենզինը և դիզելային վառելիքը գերիշխող ընկերությունների կողմից իրացվող գնից ավելի թանկ կամ ավելի էժան գնով են վաճառք իրականացնում: Մարզերում պատկերը այլ է. որոշ մարզերում գները համապատասխանում են Երևան քաղաքի գներին, որոշ մարզերում էլ գինը թանկ է՝ հաշվի առնելով առաքման ծախսերը: Հետևաբար այն պնդումը, որ բոլոր բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելանյութի վաճառքի գները նույնն են և այստեղ հակամրցակցային համաձայնության տարրեր կան, հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, ՀՀ Մրցակցային մարմինը պատրաստակամ է բաց և թափանցիկ համագործակցության բոլոր այն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր   ունեն կոնկրետ փաստեր՝ մրցակցային չարաշահումների վերաբերյալ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Ջրհեղեղից առաջ Նոյը բջջայինով խոսել է որդու հետ. թուրք գիտնական
Թուրք ակադեմիկոս Յավուզ Էրնեկը հայտարարել է, որ մինչև Համաշխարհային ջրհեղեղը Նոյը բջջային հեռախոսով խոսել է իր որդու հետ: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
20:24
Անդրեն –Աշոտ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
Հունվարի 20-ինև21-ին կայացել է ձյան վոլեյբոլի «Ծաղկաձոր օփեն 2018» Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
20:17
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաղը Երևանում սպասվում է +6-+8 աստիճան տաքություն
Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ
«Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մակրոնը մեծ նշանակություն է տալիս Հայաստան կատարելիք այցին (պաշտոնական)
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Փարիզում Սենա գետը դուրս է եկել ափերից
Հորդառատ անձրևիների հետևանքով Փարիզում Սենա գետը դուրս է եկել ափերից: Գետի ջրերի մակարդակը բարձրացել է մինչև 4.9 մետր: Le Figaro-ի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
19:53
Ջավախքցիների համար անձնագրային խնդիրները մնում են անլուծելի. Jnews
Ջավախքցիների համար անձնագրային խնդիրները մնում են անլուծելի, երկքաղաքացիություն ստանալը շատերի համար ապրուստի միջոց է, սակայն դրան հետևում են...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայտնի է աթլետիկայի Հայաստանի հավաքականի կազմը
Օրերս Արտաշատում անցկացված աթլետիկայի Հայաստանի բաց առաջնության արդյունքներով ձևավորվել է Ստամբուլում ուսումնամարզական հավաքի (փետրվարի 6-16)...
Աղբյուր` Panorama.am
19:34
Ժան Իվ Շարլիե. Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ՀՀ-ում կանցկացվի նաև ֆրանկոֆոն գործարարների համաժողով
2018թ․-ի հոկտեմբերին Հայաստանը  կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կարևոր տեղ ունի Ֆրանսիայի ու Հայաստանի երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վրաստան է մատակարարվել ամերիկյան հակատանկային համակարգերի առաջին խմբաքանակը
«Առաջին փուլը հաջողությամբ է ավարտվել։ Համակարգերը Վրաստանում ապահով վայրում են»,- ասել է Իզորիան։
Աղբյուր` Panorama.am
19:16
Հունվարի 26-ից նոր արագաչափ կգործարկվի Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում
Երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ան. Բոտուլիզմի հետևանքով անցած տարի երկու մարդ է մահացել
Նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 13 դեպք, տուժել է 21 մարդ, որից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել: 2016 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Էմանուել Մակրոն. ԼՂ հարցի լուծումը «քաջ կոմպրոմիս» պետք է լինի
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  սառեցված հակամարտություն չէ ու  շատ կարևոր է խնդրին լուծում գտնել»,-ինչպես Փարիզից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դավոսում Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի նախագահի հետ
Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին:
Աղբյուր` Panorama.am
18:51
Գնաճի թեմայով լսումները տապալվել են. Արայիկ Հարությունյան
«Ես ինքս նկատեցի, որ Արա Բաբլոյանը կանչում էր իր օգնականին և հրահանգում էր ելույթների համար նոր մարդկանց գտնել»,- ասաց ավագանու անդամը։
Աղբյուր` Panorama.am
18:48
Մակրոնը Հայաստան կայցելի պետական այցով ու կմասնակցի Ֆրանոկֆոնիայի գագաթաժողովին
Այսօր Ելիսեյան պալատում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջին հանդիպումը նախագահները ամփոփել են ...
Աղբյուր` Panorama.am
18:36
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մալարդակի բանակցությունները: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության...
Աղբյուր` Panorama.am
18:10
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ընկերության բաժնետերերի շղթայում փոփոխության մասին
Այն որևէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա:
Աղբյուր` Panorama.am
18:01
Գերմանիայի երկնքում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել
Նախնական տվյալներով, ավիավթարի զոհ է դարձել չորս մարդ։
Աղբյուր` Panorama.am
17:34
ՊՆ-ն Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու վերաբերյալ դիմում չի ստացել
«Ազատ Հայք» ֆեյսբուքյան խմբում հրապարակվել է պահանջ պարունակող լուսանկար. «Սարգիս Հացպանյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մխիթարյանն «Արսենալ»-ում կխաղա 7 համարի ներքո
Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան կկրի 7 համարի մարզաշապիկը։ Այս մասին իր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մայր բուհում Արաբական Միացյալ Էմիրությունների անվան լսարան բացվեց
Երևանի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնում  հունվարի 23-ին տեղի ունեցավ Էմիրությունների անվան լսարանի...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ելիսեյան պալատում կայացավ Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը
Րոպեներ առաջ Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատում կայացավ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Երևանում 36-ամյա կնոջը դանակի հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ». Փաշինյան
«Ինչքան կարելի էր կռահել գների համար պատասխանատու մյուս մարմնի՝ ԿԲ-ի ղեկավարի պատասխաններից,  ստեղծվել է այսպես ասած պատկերավոր...
Աղբյուր` Panorama.am
16:36
Եթե իշխանությունն այդքան մտահոգ է, բնակչությանը պետք է ազատի ԱԱՀ-ից. տնտեսագետ
«Գնագոյացման հայտը պետք է ոչ թե հետողորմյա լինի, որը կամրագրենք, այլ նաև հնարավորություն ունենանք ազդելու այդ որոշման վրա»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}