Թրամփը հայտնել է, թե ինչու չի գնում Լոնդոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լոնդոն այցը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունների հետ անհամաձայնության պատճառով։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերում գրել է նա։
«Պատճառը, ինչի համար ես չեղյալ եմ հայտարարել այցս Լոնդոն, այն է, Ես Օբամայի վարչակազմի մեծ երկրպագուն չեմ, ով վաճառել է Լոնդոնում լավագույն դեսպանատան շենքը գրոշներով, որպեսզի կառուցի նորը ծայրամասում՝ 1,2 մլրդ դոլարով։ Ուզու՞մ էիք, որ ես կտրեի ժապավենը։ Ոչ»,- ասել է Թրամփը։
Աղբյուրի փոխանցմամբ` ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թրամփը փոխել է իր մտադրությունը Մեծ Բրիտանիա այցելելու համար, քանի որ դժգոհ է այցի նախապատրաստման և պաշտոնական մակարդակից։