Հռոմի նախկին քաղաքապետը կազատազրկվի 2 տարով
Հռոմի նախկին քաղաքապետ Ինյացիո Մարինոն պետական միջոցներն անձնական նպատակներով ծախսելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Խոսքը 13 հազար եվրո գումարի մասին է։ Գումարը ծախսվել է 50 ճաշի վրա, գրում է «Վեստի.ռու»-ն։
Սկանդալից հետո պաշտոնաթող նախկին քաղաքապետն արդարացվել էր առաջին ատյանի դատարանի կողմից։ Ինյացիո Մարինոն, որը դատարանի որոշումը համարում է քաղաքական հետապնդում, մտադիր է այն բողոքարկել վճռաբեկ դատարանում։
Նախկին քաղաքապետը պնդում է, որ բոլոր ճաշերը ներկայացուցչական բնույթ են կրել։
Մարինոն Հռոմի քաղաքապետ է ընտրվել 2013 թվականին, պաշտոնաթող եղել 2015 թվականին։