Ուկրաինայում 60 մետր երկաթուղային ռելսեր են գողացել
Ուկրաինայի Լուգանսկի շրջանում վեց մարդու են ձերբակալել, ովքեր կտրել են երկաթուղու շերտը՝ հատուկ դանակներով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Չարագործները հասցրել են բեռնատարի մեջ տեղավորել մոտ 60 մետր երկաթուղային շերտ:
Նրանք մտադիր են եղել երկաթուղու ռելսերը հանձնել մետաղի ջարդոնի կետ: Իրավապահները դեպքի վայր են ժամանել Ուկրաինայի ֆիսկալ պետական ծառայության ահազանգով, ձերբակալել են հանցագործներին, առգրավված են բեռնատարն ու սարքավորումները:
Քրեական գործ է հարուցվել գողության հոդվածով: Իրավապահ մարմինները սկսել են նախադատական հետաքննությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին