Չեխիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Չեխիայում այսօր ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 60 տոկոսը: Սկսել է ձայների հաշվարկը, ամփոփ արդյունքները երևանյան ժամանակով հայտնի կլինեն կիրակի գիշերը:
Ընտրություններին մասնակցում է 9 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Միլոշ Զեմանը:
Եթե թեկնածուներից մեկին հաջողվի ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, ապա երկրորդ փուլ չի լինի, հակառակ պարագայում երկու շաբաթ անց ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվելու: