Քաղաքական 15:00 13/01/2018 Տարածաշրջան

Ադրբեջանում մոտ 10 կարևորագույն բանկեր կփակվեն. ադրբեջանագետ

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություն-զգուշացումն իր քաղաքացիներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել մի շարք երկրներ, որոնք ահաբեկչության վտանգի առաջ են, ներառում էր նաև Ադրբեջանը: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ, պատմ. գիտ. թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ պատահական չէր նույն օրը Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախարարների կաբինետի հետ:

«Նա ելույթի ամենասկզբում նշեց՝ Ադրբեջանն աշխարհի ամենակայուն երկիրն է, և չնայած աշխարհում առկա բազմաթիվ սպառնալիքներին՝ իրենք կարողանում են ապահովել անվտանգություն՝ իրենց և օտարերկրյա քաղաքացիների համար, և դա կշարունակվի նաև 2018 թ.»,- ասաց նա:

Ադրբեջանագետի խոսքով՝ այս երկու հայտարարությունները բավական հակասում են իրար: Նրա կարծիքով՝ Պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական ակտիվացման հնարավոր գործընթացների կանխատեսումների հետ, դա նաև կապ ունի Իրանում լարվածության հետ, քանի որ դա ևս անմիջականորեն կարող է ազդել Ադրբեջանում իսլամական խմբավորումների ակտիվացման վրա:

«Ադրբեջանում իշխանությունները դա մշտապես պահում են խիստ վերահսկողության ներքո, որովհետև Ադրբեջանը անկախացումից ի վեր տեսել է իսլամի ակտիվացման վտանգները, ամեն ինչ անում է՝ դա կանխելու համար: Նույն ելույթում եղան նաև տնտեսական բնույթի կանխատեսումներ՝ 2017-ին մեծ աճ են գրանցել, զարգացրել են ոչ նավթային սեկտորը, կայունացրել տնտեսությունը»,- ասաց նա:

Հակառակ Ալիևի վստահեցումներին՝ ադրբեջանագետը նշեց, որ ընդդիմադիր տնտեսագետները վատ կանխատեսումներ ունեն, մասնավորապես՝ նշում են, որ բանկային սեկտորում լուրջ խնդիրներ կան, կանխատեսվում է բանկերի փակում, ինչպիսին եղավ 2017-ին. այս տարի էլ մոտ 10 կարևորագույն բանկի փակում է սպասվում: Սակայն, քանի որ նավթի գները փոքր-ինչ կայունացել են, բանախոսը նշեց, որ Ադրբեջանում որոշակի կայունացում նկատվում է:

«Ալիևը հերթական անգամ չբացառեց պատերազմական գործողությունների վերսկսումը, նշեց, որ իրենց բանակը տարածաշրջանում հզորագույնն է և ցանկացած պահի կարող է ռազմական խնդիր լուծել: Հունվարի կեսերին ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարվեց, այս հանդիպումների ինտենսիվությունը կարևոր է, թեև խաղաղության իրական գործընթաց չկա, բայց կանխում է պատերազմը»,- ասաց նա՝ հավելելով, որ 2017 թ. զոհերի թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:

Անդրադառնալով սպասվելիք ընտրություններին, որ կայանալու են հոկտեմբերի 17-ին, նա նշեց, որ Ադրբեջանում այս ֆոնին ներկլանային, ներքաղաքական վերադասավորումներ են լինում՝ Մեհրիբան Ալիևայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում, սակայն նախիջևանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային և պաշտպանական ոլորտը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 18-ից 19-ը
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ ​
Աղբյուր` Panorama.am
20:18
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի արտագաղթի նվազեցմանը:
Աղբյուր` Panorama.am
20:12
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Աղբյուր` Panorama.am
20:08
Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից:
Աղբյուր` Panorama.am
20:03
Փորձագետները պարզել են՝ որ երկիր են ավելի հաճախ կանայք և տղամարդիկ մեկնում
Tutu.ru զբոսաշրջային կայքը ուսումնասիրել է ճանապարհորդների գենդերային նախասիրությունները, կազմել տղամարդկանց և կանանց նախընտրելի ...
Աղբյուր` Panorama.am
19:57
ՌԱԿ-ը պատրաստակամ է մասնակցելու ԸՕ քննարկումներին
Անցել է արդեն շուրջ 4 շաբաթ¸ բայց հանձնաժղովը ցարդ որևէ կերպ չի արձագանքել հիշյալ նամակին։
Աղբյուր` Panorama.am
19:51
Եվրահանձնաժողովը կոչով դիմել է ԵՄ երկրներին
Դեպքերի զարգացման ինչպիսի սցենար է հնարավոր, Եվրահանձնաժողովը չի հստակեցնում։
Աղբյուր` Panorama.am
19:43
ԵԱՀԿ ներկայացուցիչը ՀՀ հաջողության գրավականն է համարել անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը
Պաոլա Սեվերինոն կարևորել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նշել, որ նոր Կառավարությունը կհաջողի, քանի որ ունի հանրության, երիտասարդության աջակցությունը:
Աղբյուր` Panorama.am
19:38
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ։
Աղբյուր` Panorama.am
19:33
Բուժամբուլատորիայի տնօրենը յուրացրել է պետության կողմից տրամադրված վառելիքը
Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են։
Աղբյուր` Panorama.am
19:33
Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը
Թուրքիայում հուլիսի 19-ից սկսած, տեղական ժամանակով 01։00-ից, դադարեցվել է շուրջ 2 տարի տևած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը սահմանվել...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
Գագաթաժողովի անցկացման կոնկրետ ժամկետ դեռևս չի որոշվել։
Աղբյուր` Panorama.am
19:22
Բաթումիում զբոսաշրջիկների անվտանգությանը հետևելու է ոստիկանական 125 տեսախցիկ
Բացի ճանապարհային հատվածներից, լրացուցիչ տեսախցիկներ տեղադրվել են քաղաքի պատմական մասում և բուլվարի տարածքում։
Աղբյուր` Panorama.am
19:14
Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը հրաժարավել են նկարահանվել «Սապատավոր լեռը» ֆիլմում
Երբ կինեմատոգրաֆիստը նրանց առաջարկություն է արել, նրանք հրաժարվել են։ Նույնը տեղի է ունեցել նաև Մեթ Դեյմոնի և Ռայան Ֆիլիպի դեպքում։
Աղբյուր` Panorama.am
19:06
Դամասկոսում պայթյուն է եղել
Սիրիայի մայրաքաղաքում այս դեպքը վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջինն էր։
Աղբյուր` Panorama.am
19:02
Քիմ Քարդաշյան ոճի կիպ շորտերը համացանցում աժիոտաժ են առաջացրել
Amazon-ը Futuro Fashion բրենդի բամբակյա շորտերը ճանաչել է թիվ մեկ բեսթսելլեր կանացի նորաձևության բաժնում:
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռոնալդուն հունական հյուրանոցի աշխատակիցներին 20 հազար եվրո թեյավճար է թողել
Նա խիստ տպավորված է եղել հունական հանգստավայրի ծառայությունների մատուցման մակարդակից։
Աղբյուր` Panorama.am
18:44
Թբիլիսիում Հաջիևին հիշեցրել են՝ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է ազատ երկրում
«Քանի որ ես զրկված էի Ադրբեջանի ներկայացուցչի կողմից Հայաստանի դեմ երեկ հնչեցված մեղադրանքներին պատասխանելու իրավունqից, ես...
Աղբյուր` Panorama.am
18:40
Հաղարծինում ծեծկռտուքի հետևանքով կան տուժածներ
Տուժողները «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներն են:
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշոտյանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը
«Փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»:
Աղբյուր` Panorama.am
18:28
Խցանում Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկում
Կոյուղատարը լցվել - փակվել է հողով ու ապարներով:
Աղբյուր` Panorama.am
18:17
Արցախյան հարցում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները չեն կարող համերաշխ լինել. վերլուծաբան
«Կարելի է ենթադրել, որ վերջին կարգավորումների հետ կապված՝ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները չեն կարող համերաշխ լինել»,- ասաց վերլուծաբանը։
Աղբյուր` Panorama.am
18:03
ՀՀ նախագահը ստորագրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Կատարինա Մատերնովան կայցելի Հայաստան
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունը վերահաստատում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը
Աղբյուր` Panorama.am
17:36
ՀՅԴ-ն իր զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն
«Քննադատելու, բողոքելու իրավունքի իրացումը կարևոր է, սակայն չի կարելի ժողովրդավարությունը շփոթել ամենաթողության հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:29
Քարաթափում Բերդ քաղաքում. տուժածներ չկան
Հուլիսի 19-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
17:18
«Շիրակ». Մեր պահանջն այսօր կատարվեց
«ՀՖՖ-ն զերծ կմնա որևէ նոր մեկնաբանություններից՝ թողնելով այն ֆուտբոլասերների և հանրության դատողությանը»:
Աղբյուր` Panorama.am
17:08
Բավարարվել է 22 տարի առաջ չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը
Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել...
Աղբյուր` Panorama.am
16:55
Սմբատ Գոգյան. Մարդը գիտությունների դոկտորի աստիճան չունի, բայց բուհի ռեկտոր է
«Մենք տվյալներ ունենք, որ մարդը գիտությունների դոկտորի աստիճան չունի, բայց բուհի ռեկտոր է: Հիմա ստուգում ենք այդ տեղեկությունը»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն
14:03 19/07/2018

Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}