Տնտեսություն 18:46 13/01/2018 ԼՂՀ

Արցախում 2017թ ՀՆԱ-ի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախորդ տարվա տնտեսական զարգացումների և հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու ներկայացրել առաջիկայում ծրագրվող աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, անդրադառնալով 2017թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներին, նախարարը նշել է, որ  2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս: «Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Ընդ որում, 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել:

Այնուհետև նախարարն անդրադարձել է սեփական եկամուտների կատարողականին. այն կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.8 միլիարդ դրամի փոխարեն. ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը ևս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Սեփական եկամուտների կազմում գերակշիռ մասը կազմում են հարկային եկամուտները, և 2017-ին այն կազմել է 39.7 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով: Գերակատարման արդյունքում հավաքագրված գումարի, որը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, մոտ 50 տոկոսի չափով ապահովվել է «Բեյզ Մեթլս» հանքագործական ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած 1 միլիարդ 150 միլիոն դրամն ապահովվել է այլ հարկատուների կողմից: 2016թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 22 %-ով, և լրացուցիչ գումարը կազմում է 7 միլիարդ 400 միլիոն դրամ:

«Հատկանշական է, որ այդ գումարի գերակշիռ մասն ապահովել են առաջին յոթ խոշոր հարկատուները՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամի լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մոտ 2 միլիարդ դրամն ապահովել են փոքր և միջին ձեռնարկությունները»,- ընդծել է նախարարը:

Անդրադառնալով 2017 թ.-ի բյուջետային ծախսերին՝ նախարարը նշել է, որ այն  կազմել է 92 միլիարդ դրամ, որը ծրագրված ցուցանիշի 97 տոկոսն է կազմում, այսինքն,  տարին ամփոփվել է առանց պարտավորությունների կուտակման:

Նախարարը  ներկայացրել է նաև 2018թ. պետական բյուջեի կառուցվածքն ու նորույթները:

2018 թ.-ի պետական բյուջեի եկամուտները  պլանավորվել են  101.5 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 94.9 մլրդ դրամի դիմաց: Պետբյուջի սեփական եկամուտների պլանը կազմում է 45 միլիարդ դրամ, ինչը 6.5 միլիարդ դրամով ավել է անցած տարվա ծրագրված ցուցանիշից: Եկամուտների ծավալի մեջ հարկային մուտքերը կկազմեն 44 միլիարդ դրամ: «Այն բավականին լավ ցուցանիշ է հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցության տեսանկյունից, քանի որ պլանավորում ենք 2018 թ.-ին ունենալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն` 15.1%-ի չափով, որը 0.2 տոկոսային կետով ավելին է, քան 2017 թ.-ի մակարդակը»,- շեշտել է Գ. Մարտիրոսյանը:

Ընթացիկ տարվա պետական ծրագրերի մասով  նախարարը նշել է, որ 2018 թ.-ին պահպանվելու են բոլոր այն սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնել է պետությունը: Այս տարի ներդրվել է Արցախի Հանրապետության շրջանների շինարարական, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման ծրագիրը, որի համար նախատեսվել է 2,2 մլրդ դրամ: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ուղղվող ծախսերն ավելացվել են 500 մլն դրամի չափով: 300 միլիոն դրամով ավելացվել է սոցիալական ծրագրերի իրականացման հիմնադրամին տրվող աջակցությունը: Տնտեսական հարաբերությունների բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերում 2018 թվականին ավելացվել է  2 տոկոսային կետով` կազմելով պետական բյուջեի ծախսերի 13.9 տոկոսը:

Այնուհետև նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականությանն ու հարկային վարչարարությանը: Այս մասով տարվող աշխատանքներում նախարարը առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, որոնց զարգացումը նախարարության գերնպատակն է  լինելու:

Մասնավորապես, նախարարը կարևորել է  հարկատու-հարկային մարմին փոխհարաբերությունների բարելավումը: Այդ առումով նախարարությունը մշտական աշխատանքներ է  տանում հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով: Պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, թեժ գծի, սկայպ հեռաձայնային ծառայության միջոցով հարկ վճարողներին հուզող հարցերին տրվում պարզաբանումներ:

Այս տարի առաջին անգամ Հանրապետությունում ներդրվել է  օրինապահ հարկ վճարողների համակարգը, որի նպատակն է  խրախուսել բարեխիղճ ու կարգապահ հարկ վճարողներին, ինչը նաև կամրապնդի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգը: Հաստատված չափանիշներին համապատասխան կազմվել են   օրինապահ հարկ վճարողների երեք ցանկեր` խոշոր, միջին և փոքր, որում ընդգրկվել են 57 հարկ վճարողներ: «Նշված հարկ վճարողների նկատմամբ  իրականացնելու ենք մեղմ վարչարարություն`  ռիսկերը բացահայտելով կամերալ ուսումնասիրություններով» - շեշտել է նախարարը, հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին կազմվելիք ցանկերում  ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն:

«Բարեփոխումների շարքում առանցքային ուղղություն է համարվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը, որը հնարավորություն կտա ավտոմատացնել  հարկային մարմնի խոշոր գործառույթները, ունենալ հարկ վճարողների վերաբերյալ ամբողջականացված տվյալների ժամանակակից բազա, նվազագույնի հասցնել  մարդկային գործոնի ազդեցությունը, ուժեղացնել հարկային մարմնի վերլուծական և հսկողական կարողությունները և, ի վերջո, բարձրացնել համակարգի   աշխատանքների արդյունավետությունը, - իր խոսքում կարևորել է  Գրիգորի Մարտիրոսյանը:

Անդրադառնալով գործարարության համար բարենպաստ հարկային դաշտի ձևավորմանը, նախարարը նշել է, որ այսօր Արցախի Հանրապետությունում ձևավորված է բավականին արտոնյալ դաշտ: 2018 թվականի հունվարի 1-ից  զգալի փոփոխություններ են կատարվել այս ուղղությամբ: Մասնավորապես, երկարաձգվել են մի շարք ոլորտներում գործող հարկային արտոնությունների ժամկետները, այդ թվում` Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող աշխատանքների և բնակարանային շինարարության մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման  արտոնության  ժամկետի երկարաձգում միչև 2021 թվականի հունվարի 1-ը: Մեղմացվել են  սահմանված որոշ պատասխանատվության միջոցները և միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները, կանոնակարգվել հարկային օրենսդրությունում առկա  տարընթերցումներն ու երկիմաստությունները:

Նախարարն անդրադարձել է նաև  տնտեսության ստվերային երևույթների կրճատման ուղղությամբ տարվող  հսկողական աշխատանքներին, շեշտելով, որ ոլորտում դեռևս բավականին անելիքներ կան: «Պետք է հասնենք նրան, որ ստուգումներն իրականացվեն բացառապես ռիսկային չափանիշներով, զարգացնելով հարկային մարմնի վերլուծական կարողությունները`  ժամանակին ռիսկերի հայտնաբերման նպատակով», - շեշտել է  Գ. Մարտիրոսյանը:

Հարկային ոլորտում առաջիկայում  իրականցվելիք ծրագրերից նախարարը առանձնացրել է  հասարակության լայն շերտերի ներգրավմամբ հարկային օրենսգրքի մշակումը, որը կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման ու օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ: Այն նաև գործարարների համար կապահովի կայուն և կանխատեսելի հարկային համակարգ:

«Առաջիկա տարիներին խորացնելու ենք նաև համագործակցությունը  հասարակության հետ` նրանց ներգրավելով իրականացվող հարկային բարեփոխումների գործընթացներում, այդ թվում` պարբերաբար հանդիպումներ, կարծիքների փոխանակումներ կկազմակերպվեն քաղաքացիական հասարակության ինստիտուտների, տնտեսության տարբեր ոլորտների  մասնագետների, ինչպես նաև ուսանողության հետ, ինչը կամրապնդի հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը», - շեշտել է նախարարը, հավելելով, որ բոլոր բարեփոխումները  հիմնվելու են Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրային դրույթների վրա:

Այնուհետև ներկայացվել է հանրային հատվածի կազմակերպությունների` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման աշխատանքների արդյունքները,  նախարարության կողմից պետական մարմիններում իրականացված ստուգումների արդյունքները և մի շարք այլ ցուցանիշներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին շրջանառվող լուրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը  հերքել է լուրերը, ըստ որոնց մի քանի մարզերում  բողոքի ակցիաներ են կազմակերպվել...
Աղբյուր` Panorama.am
22:33
Հանրահավաքն ավարտվեց
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաքի ավարտի մասին: Վաղվա անելիքների մասին ասաց՝  անում եք նույն...
Աղբյուր` Panorama.am
22:01
Փաշինյանը՝ քաղաքական հնարավոր զարգացումների մասին
«Ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները»,-Հանրապետության հրապարակում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
21:34
Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
«Արդեն մի քանի օր իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին, ձևակերպում են...
Աղբյուր` Panorama.am
21:11
Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս:
Աղբյուր` Panorama.am
21:10
Քննարկել են զբոսաշրջության ոլորտի հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու լուծումները
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել զբոսաշրջության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
21:06
Լևոն Բարսեղյան. Սա նյարդերի ամրության պայքար է, ոչ մի բանակցություն չի կարող լինել
«Ժողովրդավարության այս գործընթացը հաղթանակ է գրանցել Հայաստանում, դրա պացույցն է այս հրապարակը»: Հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
20:49
Էդվարդ Նալբանդյան. Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Առավոտ» օրաթերթի հարցերին
Աղբյուր` Panorama.am
20:33
«Ելք» խմբակցություն. Խախտվում են ցուցարարների իրավունքները
ԱԺ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում ապրիլի  21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
20:13
ԱԱԾ-ն բացահայտել ու կանխել է պետական տարբերի մարմինների նկատմամաբ կիբեռհարձակումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Մինչ ելույթները ընթերցեցին կալանավորված Տիգրան Մազմանյանի նամակը. «Չգիտեմ՝ դեռ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի, Ղրղզստանի, Վիետնամի նախագահները
Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից: Սերժ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Արա Զոհրաբյան. Վտանգավոր այս տենդենցը հուշում է, որ խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրդրադառնում է ոստիկանների ու ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
19:47
ՀՔԾ. Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով
«Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել...
Աղբյուր` Panorama.am
19:37
Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով պաղեստինցիներ են զոհվել
Իսրայելի բանակի  հետ բախումների հետևանքով  Գազայի հատվածում երկու պաղեստնցի է զոհվել, 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ոստիկանությունը զգուշացնում է ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ հավաքը ցրելու իրավունքի մասին
Ոստիկանությունն այսօրվա ընթացքում տարածած հինգերորդ հայտարարության մեջ  հանրահավաքի կազմակերպիչներին մեղադրում է սադրանքների, ընդհատակից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՊՆ. Բացարձակ անընդունելի է, երբ նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից
«Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը»:
Աղբյուր` Panorama.am
19:25
Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ. ԵԱՀԿ ԽՎ
Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում անընդմեջ տևած բողոքի ակցիաների  ութերորդ օրը  ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի մարդու...
Աղբյուր` Panorama.am
19:05
Կրակել են ամերիկյան դպրոցներից մեկի վրա
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տեղի դպրոցի վրա։ «Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին հաղորդել է CNN ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ոստիկաններն ու ցուցարարները (լրացվում է ըստ ժամանակագրության)
Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:
Աղբյուր` Panorama.am
18:50
Պլանային ջրանջատում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 23-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:40
Թուրքիայի խորհրդարանը հաստատեց արտահերթ ընտրությունների անցկացումը
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում արատեհրթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:37
Չելյաբինսկում շաբաթօրյակի ժամանակ օգտագործել են դիակների համար նախատեսված պարկերը
Չելյաբինսկում հիվանդանոցի աշխատակիցները շաբաթօրյակի ժամանակ օգտագործել են մահացածների մարմինների համար նախատեսված պոլիէթիլենային սև պարկերը:...
Աղբյուր` Panorama.am
18:30
Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից
Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018  վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս  գարնանային...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արսեն Վենգերը հայտարարել է «Արսենալ»-ից հեռանալու մասին
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արսեն Վենգերը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հեռո հեռանալու մտադրության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Մասիսում սպանության գործով ձերբակալված կա
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
17:55
Հիվանդանոցներում են հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի
Երկուսը վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքումներում են:
Աղբյուր` Panorama.am
17:31
Ոսկու տենդ՝ ԱՄՆ-ից Թուրքիա
Թուրքիա է տեղափոխվել 220 տոննա ոսկի, ևս 95 տոննայի տեղափոխման աշխատանքներ են տարվում:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}