Քաղաքական 16:51 13/01/2018 Հայաստան

Ամենայն հավանականությամբ, ընտրության հենց առաջին փուլում կունենանք ՀՀ նոր նախագահ. Վարդան Այվազյան

ՀՀ նախագահի պաշտոնը առաջնային կամ երկրորդային չէ, սահմանված է Սահմանադրությամբ և ունի իր հստակ գործառույթներն ու դերակատարումը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուց հետո նախագահի իրավասություններին։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման կարգին,  մեր զրուցակցի խոսքով, ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 139 հոդվածով էլ սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի թեկնածուների անունները հայտնի կդառնան մինչև փետրվարի վերջ, ընտրությունը կնշանակվի մարտին:

«Նախագահի թեկնածուների առաջադրման իրավասությունը պատկանում է ԱԺ խմբակցություններին։ Ընդ որում, եթե Ազգային  ժողովի քվեարկության ժամանակ այս կամ այն թեկնածուն համապատասխան ձայների քանակ չի հավաքում, ապա պատգամավորների 1/3-ն իրավունք ունի առաջադրելու այլ թեկնածու։

Քանի որ կա քաղաքական մեծամասնություն, կոալիցիա, ամենայն հավանականությամբ հենց առաջին փուլում մենք կունենանք ՀՀ նախագահ։ Մինչ այդ՝ ՀՀ գործող նախագահն արդեն իսկ սկսել է քաղաքական ուժերի հետ համապատասխան քննարկումները։ Նա փորձում է և կարծում եմ՝ կգտնի համապատասխան տարբերակը, որը բոլորի կողմից ընդունված և հոգեհարազատ կլինի»,- ասաց Վադրան Այվազյանը։

ԱԺ նախկին պատգամավորը հիշեցրեց, որ եթե երկրի վարչապետը ինչ-որ պատճառով չկարողանա իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ապա նրա գործառույթները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետը, և ոչ՝ ՀՀ նախագահը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը: Քվեարկությունը պետք է տեղի  ունենա փակ գաղտնի սկզբունքով։ Առաջին փուլով կընտրվի 79 (պատգամավորների առնվազն 3/4-ը) և ավել ձայն ստացած թեկնածուն: 

Հատկանշական է, որ մինչ այս պահը ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները չեն հայտնել ՀՀ նախագահի իրենց թեկնածուի անունը: Իսկ ահա «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ նախագահի իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:04
Պուտինը խոստացել է քննարկել մարզադաշտերում գարեջուր վաճառելու հարցը
«Ես, որպես մահմեդական, ամաչում եմ գարեջրի մասի խոսել, սակայն մտածում եմ մեր ուղղափառ եղբայրների մասին»,- ասել է Միննիխանովը։
Աղբյուր` Panorama.am
18:56
Մեքսիկայում մեկ օրում երեք պաշտոնյա է սպանվել
Նախօրեին Մեքսիկայում սպանվել է Միչոական նահանգի Բուենավիստա քաղաքի ընտրված քաղաքապետը։ Ռիա նովոստին, հղում անելով Excelsior-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Շահագրգռված ենք խորացնելու և ամրապնդելու հայ-բելգիական արդյունավետ համագործակցությունը. ՀՀ նախագահ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Աղբյուր` Panorama.am
18:37
Sotheby's-ը վաճառելու է դերասան Ռոբին Ուիլյամսի իրերի հավաքածուն
Վաճառքից ստացված գումարի մի մասը տրվելու է հասարակական կազմակերպությանը, որին ժամանակ օգնել է Ռ.Ուիլյամսը։
Աղբյուր` Panorama.am
18:28
Սպասվում է անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ը կնվազի 2-3 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
18:13
ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին
Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:
Աղբյուր` Panorama.am
17:59
Կանայք վստահել են հեռախոսի հակաբեղմնավորիչ հավելվածին և հղիացել
Աբորտի դիմած 668 կանանցից 37-ը անցանկալի հղիության մեջ մեղադրել են հենց այս հավելվածին։
Աղբյուր` Panorama.am
17:49
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը վերականգնվել է
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Երկու ամսվա նպաստի գումարը՝ նպաստ ստանալու համար
Ոստիկանության  ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գերմանիայում ավտոբուսի վրա հարձակում գործած անձին մեղադրանք է առաջադրվել
Կալանավորված անձը 34-ամյա իրանցի է , ով վաղուց է Գերմանիայում բնակվում, գերմանական անձնագիր ունի։
Աղբյուր` Panorama.am
17:14
Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ստեփանավանի քաղաքապետի որդուն ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝...
Աղբյուր` Panorama.am
16:52
Երևանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում աշնանը կանցկացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես....
Աղբյուր` Panorama.am
16:38
Ավստրալացի տղան գիրացել է մինչև 178 կիլոգրամ
Տղայի հետ աշխատում են Ավստրալիայի լավագույն բժիշկները։
Աղբյուր` Panorama.am
16:21
Սպանվել է Ջորջ Բուշ-ավագի սրտաբանը
Բժիշկը նշված տարածքում առավոտյան ժամը 9-ին հեծանիվ է վարել, երբ մեկ այլ հեծանվորդ կրակել է նրա ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
16:01
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը
Ֆուտբոլային ակումբն ուրախությամբ է ընդունել Վանեցյանի պատրաստակամությունը՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի ընտրություններին։
Աղբյուր` Panorama.am
15:41
Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները
Հորդանանի հայ համայնքն իր ամենադժվար պահն է ապրում՝ ազգային միակ հայկական դպրոցի փակման որոշում է կայացվել: Համայնքի անդամներից Մարալ Ներսիսյանը...
Աղբյուր` Panorama.am
15:32
ՊԲ. Առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը
Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:18
Գյուղը զարգացնելու փոխարեն, գումարները յուրացրել են
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչոյին
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սահմանամերձ Բաղանիստում հարաբերական անդորր է. գյուղացին սկսել է ցորենի բերքահավաքը. համայնքապետ
«Բերքը նորմալ է, վատը չի, բայց վերջին մեկ շաբաթվա անձրևը ցորեն հատիկի վրա թեթևակի ազդեցություն թողել է»,- ասաց համայնքապետը։
Աղբյուր` Panorama.am
14:47
Ինքնավթար Երևան-Իջևան ճանապարհին. 2 զոհ և 1 վիրավոր
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Աղբյուր` Panorama.am
14:38
Հայտնի մարդկանց շրջանում ամենահայտնի ամառային զբոսաշրջային ուղղությունները
Ամերիկյան Vogue հրատարակչության լրագրողները վերլուծել են հայտնի մարդկանց Ինսթագրամներն ու պարզել 2018-ի ամենահայտնի ամառային զբոսաշրջային...
Աղբյուր` Panorama.am
14:23
Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը լիովին վերահսկում է Օրդվան-Օրդուբադը
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել Հայաստան-Ադրբեջան...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պորտուգալիան փախստականներին հրավիրում է ապրել ու աշխատել գյուղում
Պորտուգալիայի կենտրոնական մասում գտնվող Իդանյա-ա-Նովա բնակավայրում  գյուղատնտեսության զարգացման նոր ծրագիր է ներդրվել: Աշխատանքի են...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Պուտինի նվիրած գնդակը
Թրամփն իր հերթին Պուտինին «Վաշինգտոն քեփիթլզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկն էր նվիրել։
Աղբյուր` Panorama.am
13:47
Պատերազմը չի ավարտվում անգամ, երբ խաղաղություն է հաստատվում. Նաս Դեյլիի 4-րդ տեսանյութը Հայաստանից
Միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգեր Նաս Դեյլին 4-րդ տեսահոլովակն է ներկայացրել Հայաստանի մասին։ Ի տարբերություն նախորդ երեքի, ուր մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար
Աղբյուր` Panorama.am
13:06
Լատվիան սկսել է իր «Նոր ալիքը»
«Լայմա. Ռանդեվու. Յուրմալա-2018»
Աղբյուր` Panorama.am
12:55
Դավիթ Տոնոյանը կմասնակցի Փանիկում միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և մասնակցելու է միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
14:36 20/07/2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}