Ճապոնիայի ձյան առատ տեղումներից տուժածներ կան
Ճապոնիայի արևմուտքում առատ ձյան տեղումները երկու մարդու կյանք են խլել, առնվազն 16 հոգի էլ ծանր վնասվածքներ են ստացել։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս պատահարները տեղի են ունեցել Ֆուկուի և Իսիկավա նահանգներում։ Ավելի շատ վնասվածքներ մարդիկ ստացել են Իսիկավայում, այնտեղ տուժել է 11 մարդ։
Երկրի մի շարք տարածքներում ձայն շերտի բարձրությունը կազմում է 80 սմ, որը հասարակական տրանսպորտի խցանումներ է առաջացրել։
Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայիդո կղզում ոստիկանության աշխատակիցները նույնիսկ պարբերաբար ստիպված են եղել դպրոցականներին տեղափոխել բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ընդունելության միասնական քննություններ հանձնելու համար։