Սպիտակ տան բժիշկը Դոնալդ Թրամփի առողջական վիճակը գերազանց է գնահատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանց առողջություն ունի: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոննի Ջեքսոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԱՄՆ ռազմածովային ուժերի Ուոլթեր Ռիդի անվան Ազգային բժշկական կենտրոնում Նախագահի բժշկական զննությունն անցել է շատ լավ: Նախագահը գերազանց առողջական վիճակում է: Ես բուժզննության որոշ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ երեքշաբթի ճեպազրույցում», - նշել է նա:
Թրամփի համար, որը հունիսի 14-ին կդառնա 72 տարեկան, նախագահի պաշտոնում սա առաջին նմանատիպ բուժզննումն էր: