Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը ԵՄ-ին համեմատել է գոլֆ ակումբի հետ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը քննադատել է Եվրոպական Միությանը Brexit-ի դիրքորոշման հարցում, որը Լոնդոնին սպառնում է միությունից դուրս գալուց հետո տարբեր արտոնությունների կորստով: Այս masin Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է նախարարը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մեկնաբանելով այն տեսակետը, թե Բրյուսելում փորձում են Լոնդոնին հնարավորինս կոշտ վերաբերվել, որպեսզի դոմինոյի ազդեցությունը չթողնեն, նա ասել է. «Նման պարանոյան ինձ հասկանալի է»:
Ֆիլիպ Համոնդը ԵՄ-ին համեմատել է գոլֆ ակումբի հետ: «Բայց պետք չէ ակումբ պահել և տուգանել նրանց, որոնք ցանկանում են այնտեղից դուրս գալ: Հակառակը, պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել, որ այն գրավիչ դարձնեն նոր և արդեն անդամ երկրների համար»,- ասել է Համոնդը: