ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանին՝ հիշեցնելով միջազգային պարտավորությունները
ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավճռի հետ: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, «Բալականի դատարանի կողմից հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի 6 տարվա ազատազրկման վճիռը լուրջ հարցեր է առաջացնում հիմնարար իրավունքների իրացման հետ կապված՝ ներառյալ խոսքի ազատության, լրատվամիջոցների ու Ադրբեջանում օրենքի պատշաճ գործընթացի վերաբերյալ:
Վրաստանում Աֆղան Մուխթարլիի ենթադրյալ առևանգումն ու դրան հետևած Ադրբեջանում նրա ձերբակալումն ու դատապարտումը կարիք ունի մանրակրկիտ ու թափանցիկ քննության:
Հիմնարար ազատությունների իրացման հետ կապված ձերբակալությունների բոլոր գործերը պետք է շտապ վերանայվեն Ադրբեջանի կողմից, որին պետք է հետևի շահագրգիռ անձանց ազատ արձակումը՝ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների համաձայն»:
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին մայիսի 29-ին անհետացել էր Վրաստանից ու այնուհետ հայտնվել Ադրբեջանում: Մուխթարլին մեղադրվում է մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Մուխթարլին, ով նպաստել է տարբեր անկախ լրատվամիջոցների գործունեությանը, այդ թվում նաև Meydan TV-ի, Ադրբեջանից փախել էր Վրաստան 2015թ․-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի մասին իր լրագրողական հետաքննության համար ստացած սպառնալիքների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես Վրաստանն ընկավ Ադրբեջանի թակարդն ու ստիպված է արդարանալ
- ԵԽ-ն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում Վրաստանից առևանգված, Ադրբեջանում ձերբակալված լրագրողի գործով
- ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին