Ռուսաստանը ԼՂ հարցում փորձում է հուշել փոխզիջման ուղիներ. Սերգեյ Լավրով
Մոսկվան կարևոր է համարում ԼՂ շփման գծում իրավիճակն ավելի հանդարտեցնելը: Ինչպես տեղեկացնում է TASS-ը, ռուսական դիվանագիտության 2017 թ. աշխատանքներն ամփոփելիս՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ՝ հիմա կարևոր կլիներ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում իրավիճակն ամեն դեպքում առավել հանգիստ լինի: Դա կօգներ անցում կատարել քաղաքական կարգավորմանը»,- ասել է նա:
ԼՂ հարցը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ լուծել հնարավոր չէ, փուլային մոտեցում է պետք, որը կարտացոլի այն քայլերի պայմանավորվածությունները, որոնք հնարավոր են հիմա, ինչպես նաև կնախանշի աշխատանքային ուղիները այն հարցերի, որոնք պահանջում են վերջնական կարգավորման, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի շուրջ լրացուցիչ քննարկումներ:
Լավրովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գծով դիվանագետներն աշխատել են ինտենսիվորեն ու մշտապես: Նա նշել է, որ Ռուսաստանը այս հակամարտության լուծման գծով կոնկրետ պլաններ չի կարող ունենալ, որովհետև «հարցը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը»:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, գործընթացի այլ մասնակիցների հետ միասին, ստեղծում է նման կարգավորման պայմաններ, համադրելու է կողմերի դիրքորոշումները՝ փնտրելով համընկնող մոտեցումներ և փորձելով «հուշել փոխզիջումները, որոնք կարող են կողմերին ընդհանուր հայտարարի բերել այն հարցերում, որտեղ նրանց տեսակետները չեն համընկնում մինչ օրս»:
«Մենք սպասում ենք, որ ինչ-որ դրական ազդակներ կհետևեն երկու երկրներից՝ Ադրբեջանից ու Հայաստանից»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին