2015 թվականի ելույթներն ուղղված էին երևույթի, ոչ թե անձի դեմ. Էդուարդ Շարմազանով
«Թեև մեծ է գայթակղությունը, որ ես պարոն Ծառուկյանի ցանկացած հարցապնդում կամ պատասխան մեկնաբանեմ, բայց ես չեմ մեկնաբանում: Գագիկ Ծառուկյանը երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, և իրենք իրենց թիմով որոշում են ինչպիսի քաղաքական օրակարգով առաջնորդվեն: Դա բացառապես իրենց իրավունքն է, և իմ խառնվելու, մեկնաբանելու կարիք չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավարի այն հայտարարությանը, որ խորհրդարանականների 90 տոկոսը գալիս է ԱԺ, ներկա ստանում է հազիվ մեկ ժամ մնալով՝ հեռանում:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն մշտապես խուսափում են միմյանց հասցեին սուր քննադատություններից, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ կոնկրետ ինքը բոլոր գործընկերների նկատմամբ ջերմ վերաբերմունք ունի:
Լրագրողները հիշեցրեցին՝ 2015 թվականի ելույթներն այլ բանի մասին էին խոսում: «2015 թվականի ելույթներն ուղղված էին երևույթի, ոչ թե անձի դեմ»,- ի պատասխան նկատեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ