Հայաստանյան հասարակության ցեցի սինդրոմը
Կրկին ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում բարձրացնում է «ճարտարաշինության» մոլուցքի անհասկանալի սինդրոմի մասին. «Ասել եմ քանի անգամ, կան նվիրյալ, փայլուն ճարտարապետներ, որոնց ժառանգության նկատմամբ հայ հասարակությունը եթե ոչ հատուկ ատելություն, ապա վերացնելու, փչացնելու անհասկանալի բնազդային մոլուցք ունի, ոնց որ ասենք, ցեցը բուրդն ա ուտում, կամ առնետը՝ մալուխները։
Խոսքս Բունիաթյանի մասին է (բայց ոչ միայն)։
Անցնում էի Խորենացու վրայի բաղնիքների մոտով, չհասցրեցի նկարեմ, հետո կդնեմ։ Քիչ ա, որ ոսկու շուկայի չարչիները տիրոջ հետ միասին բառացի քաքել են (չի խմբագրվում՝ panorama.am) եզակի շենքի վրա, հիմա էլ դեմը ինչ-որ բան են կառուցում, սյուներ են տնկել։
Չնայած, է,ն որ բոլորի կողմից ընդունված Մաշտոցի վրայի հանրակացարանների շենքը վարի տվին, մարդ ձեն չհանեց, էս բաղնիքների արժեքը ու՞մ բացատրես։ Հիմա կգան դատարկագլուխ անսիրտ մարդիկ, կասեն լավ դե, ինչ մի բան էր։...»
Թե ինչ առաջարկ է անում ճարտարապետը՝ կարդացեք այստեղ։
Լուսանկարները՝ Ա. Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց