Կիևում բախումներ են
Կիևում՝ Վերին Ռադայի շենքի դիմաց բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների ու իրավապահների միջև: Կիևի կենտրոն է դուրս բերվել մոտ 4 հազար ուժային, կառավարական թաղամասում ուժեղացված պահպանություն է:
Ուկրաինական լրատվամիջոցի հաղորդմամբ, բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են մեքենայի 5 անիվ, նրանք ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել: Նրանց նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ:
Նշվում է, որ խորհրդարանը քննարկում է Դոնբասի վերաինտեգրման վերաբերյալ օրինագիծը: Հենց այդ փաստաթղթի դեմ են բողոքում ակցիայի մասնակիցները: